Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սյունիքում կորոնավիրուսից մինչեւ օրս 8 մահ է գրանցվել

Նոյեմբեր 02,2020 19:40

Ինչպես տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը, նոյեմբերի 2-ի դրությամբ  Սյունիքի մարզում նոր կորոնավիրոսային հիվանդություն ունի 754 մարդ։

Նրանցից  26 հոգի բուժում է ստանում Սիսիանի բժշկական կենտրոնում, 35 հոգի՝ Կապանի բժշկական կենտրոնում, 693 հոգի բուժվում է առողջության առաջնային պահպանման օղակի վերահսկողությամբ։

Մարզում մինչ օրս նոր կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 8 դեպք է գրանցվել։

Ի դեպ, ըստ մարզում տարածված տեղեկությունների, մարզում COVID-19-ի թեստերի նմուշներ չկան եւ մարդիկ չեն կարողանում թեստավորում անցնել։ Սակայն մեզ հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի  «Սյունիք» մասնաճյուղի տնօրեն Վահան Աբրահամյանը նշել էր, որ անհրաժեշտ խմբաքանակ կա եւ այն անընդհատ համալրվում է։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30