Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փորձեցինք օգտակար լինել Հայաստանին, Արցախին, հայ զինվորին. ավստրալահայ ընտանիքը պիցցա է վաճառել, գումարը նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Նոյեմբեր 02,2020 19:03

Ավստրալահայ ընտանիքը յուրահատուկ տարբերակ է գտել հայրենիքին աջակցելու համար։ Սեփական ռեստորանում պիցցա են վաճառել և 10 հազար դոլար նվիրաբերել համահայկական հիմնադրամին։ Այդ մասին «Հայերն այսօր»-ին պատմել է ռեստորանի համահիմնադիր Ժիրայր Արիսսյանը։

«Շատ հաջող ստացվեց գաղափարը, մարդիկ սկսեցին գալ։ Հայ մեծահասակները, երիտասարդները, մանուկներն ուզում էին նստել ռեստորանում, պիցցաները գնել։ Մեկը պիցցա էր գնում 20-25 դոլարի, 50 դոլար վճարում, գնում էր։ Մեկ ուրիշը 3 պիցցա էր գնում, 100 դոլարից պակաս էր, բայց 100 դոլար էր վճարում։ Մենք շատ ուրախ էինք այս ամենով»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասել է նա։

Ավստրալահայ ընտանիքի անդամներից Լյուսի Արիսսյանն ասում է, երբ տեղեկացել են, որ Արցախում պատերազմ է սկսել, ցանկությունը մեծ էր նվիրատվություն կատարելու։ Գաղափարն իրականացրել են տեղի հայ համայնքի հետ․ «Փորձեցինք մեր մասնակցությունն ունենալ, որ օգտակար լինենք Հայաստանին, Արցախին, հայ զինվորին։ Պատերազմի առաջին օրը շատ ցավալի էր մեզ համար, մենք շատ ազդված, տխուր էինք։ Ե՛վ սրտով, և՛ հոգով ձեզ հետ էինք միշտ»։

Ավստրալահայ ընտանիքը ցանկություն ունի շարունակել նախաձեռնությունը, ասում են՝ աղոթում են հայրենիքի, հայ զինվորի համար և հավատում՝ հաղթելու ենք։

ՀՀ վարչապետի աշխատակազմի
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժին
«Հայերն այսօր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30