Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն նորից է հիշեցրել, որ Իրանը թույլ չի տա ահաբեկիչներին հայտնվել իր սահմաններին։
«Ինչ վերաբերում է Իրանի հյուսիսային սահմաններին ահաբեկիչների ներկայությանը, ապա արտգործնախարար Մոհամմադ Զարիֆն արդեն զգուշացրել է այդ մասին։ Այս հարցը մեր լուրջ մտահոգությունն է առաջացրել, և մենք լրջորեն զրուցել ենք այդ մասին հակամարտող կողմերի հետ։ Իրանի ազգային անվտանգությանը սպառնացող կատակներ չի կարելի անել»,- հայտարարել է Խաթիբզադեն։
Նա նաև նշել է, որ Իրանն իր խաղաղարար քայլերով կարևոր դեր է խաղում հարևան Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտության հարցում։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ