Այս օրերին Նիդերլանդների Խորհրդարանի նախկին պատգամավոր Հարրի վան Բոմմելը գտնվում է Հայաստանում։ Նա մասնակցում է ՀԲԸՄ-ի (AGBU) կողմից կազմակերպված Եվրոպայից ժամանած քաղաքական գործիչների մեծ միջազգային կոնֆերանսին։ Կոնֆերանսի շրջանակներում հրավիրվածները խորապես ուսումնասիրում են Արցախյան խնդիրը և փնտրում ուղիներ՝ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու, նրանց մասնակցությունն այս հարցի լուծմանը ակտիվորեն խրախուսելու և մարդասիրական նպատակով պատերազմը կանգնեցնելու համար։
Հարրի վան Բոմմելն այսօր այցելել է Հադրութից ժամանակավոր տեղահանված մեր հայրենակիցներին, այցելել է նաև Գորիսի Ֆրանս-Հայկական Սրտանոթային Կենտրոն։ Բոմմելը կոչ է արել Եվրոպային` բարձրաձայնել հայերին ընդդեմ կատարվող վայրագությունների փաստը։
Շնորհակալ ենք Հարրի վան Բոմմելին՝ մարդասիրական առաքելությունն իր ուսերին վերցնելու, ՀԲԸՄ-ի հետ համատեղ Եվրոպային մեր խնդրի մասին իրազեկելու տարատեսակ ուղիներ փնտրելու համար։
Մամուլի հաղորդագրություն