Մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը:
Սարգսյանը պաշտպանության նախարարի տեղակալ և Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ էր նշանակվել 2020 թվականի հուլիսի 4-ին:
Նա ղեկավարում էր անձնակազմի հետ աշխատանքը։