Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի՞ անձ է տուգանվել 1 ամսում՝ ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար

Նոյեմբեր 02,2020 15:51

«Մինչեւ այսօր պատասխանատվության է ենթարկվել 331 սուբյեկտ, որոնցից 148-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողներ, մնացածը՝ լրատվական գործունեություն չիրականացնողներ»,-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր «ՀՀ 2021թ.-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ոստիկանապետի առաջին տեղակալ Արա Ֆիդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ռազմական դրության իրավական ռեժիմի սահմանափակումները խախտող քանի օգտատեր եւ անձ է ենթարկվել պատասխանատվության՝ սոցցանցային գրառումների համար:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ տուգանքից հետո նույն հրապարակումները շարունակվե՞լ են. «Ես կարող եմ օրինակներ բերել: Կա՞ն մարդիկ, ովքեր ֆինանսավորում են, որպեսզի նման հրապարակումները լինեն շարունակական»:

Ֆիդանյանը պատասխանեց. «Ֆինանսավորման աղբյուրներ նշել չեմ կարող, բայց տեղեկացնեմ, որ եթե առաջին որոշումից հետո հրապարակումը չի հեռացվում, հաջորդում է վարչական իրավախախտման վերաբերյալ երկրորդ որոշումը»:

«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյաննն էլ իր հերթին նկատեց. «Ստացվում է, որ 300 դրամ տուգանվում են գրառում անելու համար եւ վե՞րջ: Արդյունքում թիկունքում պառակտում են մտցնում, հետո նորից գրառում անում եւ նորից տուգանվում: Եթե կարիք կա, մենք ինքներս կարող ենք օրինագիծ մշակել եւ խիստ միջոցներ մտածել, որպեսզի դուրս գանք այս շղթայից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30