Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կամավոր․ «Տղաների մոտ ընկճվածություն չկա, բոլորը պատրաստ են ամեն պահի իրենց հասանելիք խնդիրը կատարել»

Նոյեմբեր 02,2020 18:20

Մասնագիտությամբ 3D դիզայներ 21-ամյա Սուրեն Անտոնյանը «Կարմիր բերետներ» ջոկատի ամենաերիտասարդ կամավորներից մեկն է։

«Ամսի 27-ի առավոտյան, երբ որ արթնացա, գնամ աշխատանքի, մայրս ասաց, որ Արցախում պատերազմ է սկսվել, ու որ լուրերը տեսա, թե ինչ է կատարվում, միանգամից որոշեցի կամավորագրվել»,- ասում է Սուրենը՝ հավելելով, որ որոշել է պատերազմին մասնակցել, քանի որ տեսել է, որ զոհվածների շարքերում ժամկետային զինծառայողներն են, որոնք ծնվել են 2000-2001 թվականներին։ Իսկ ինքը, փորձ ունի, 2020 թվականին է զորացրվել, և հասկացել է, որ իր տեղը հենց այստեղ՝ Արցախում է։

Սկզբից դիմել է զինկոմիսարիատ, որտեղից պատասխան է ստացել, որ դեռ իր կարիքը չկա։ Ինչից հետո փորձել է կամավորական ջոկատ գտնել, և ընկերը խորհուրդ է տվել միանալ «Կարմիր բերետներ» ջոկատին, միանգամից դիմել է և հաջորդ օրը շարժվել է դեպի Արցախ․ «Առաջնագիծ մեկնելուց առաջ այստեղ մենք մեր պարապմունքներն անում ենք՝ հիմնականում այն, ինչ վերևում՝ դիրքերում պետք է անենք, ու պարապմունքներից հետո մեր ջոկատով միանգամից շարժվում ենք առաջնագիծ»։

Սուրենի խոսքով՝ սկզբում մի քիչ տարօրինակ էր, քանի որ իր պատկերացրած պատերազմը չէր․ տեխնիկական պատերազմ է․ «Սկզբից մեծ մասը պատկերացնում էր, թե ավտոմատներով կռիվ է լինելու, բայց հիմնականում օդն է։ Բայց ընթացքում սովորեցինք իրավիճակին։ Մենք արդեն սովորել ենք, տրամաչափերն տարբերում ենք միայն ձայնը լսելով, և սովորական է դարձել»։

Նա կարևորում է այն հանգամանքը, որ հրամանատարական կազմը մեծ փորձ ունի, ինչը շատ է օգնում կամավորներին առաջնագծում, ամեն ինչ մտածված է կատարվում․ «Մեր մեջ շատ պատրաստված մարդիկ կան, և ամեն մեկի հետ խոսելուց ինչ-որ նոր բան ես սովորում։ Եվ վերևում արդեն հեշտ է դառնում քեզ համար»։

Սուրենը կարծում է, որ այժմ ժամանակն է, որ բոլորը համախմբվեն․ «Սա այն պատերազմն է, որ պետք է բոլորս միասին լինենք, որ կարողանանք այս հարցին արդեն վերջնական լուծում տանք»։

Իսկ Արցախում որևէ բանի կարիք չունեն․ «Պայմաններից ընդհանրապես բողոքելու տեղ չկա, ուզում եմ դրա համար թիկունքից շնորհակալություն հայտնել, որովհետև ովքեր, որ կամավոր աշխատում են թիկունքում, այդ ամեն ինչը գալիս մեզ հասնում է թե՛ սննդի, թե՛ հագուստի հետ կապված մենք խնդիրներ այս ընթացքում չենք ունեցել»։

«Տղաների մոտ ընկճվածություն չկա, բոլորը պատրաստ են ամեն պահի իրենց հասանելիք խնդիրը կատարել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30