Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ եղավ Աղավնաձորի կացարանի համար հատկացված 156 մլն դրամի ճակատագիրը. Զարուհի Բաթոյան

Նոյեմբեր 02,2020 14:55

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոր իրավիճակին արձագանքելու մեխանիզմներ են մշակում, որոնք բյուջեի նոր նախագծում դեռ չկան. «Բյուջեով սոցիալական աջակցության այն ծրագրերն են, որոնք անկախ ամեն ինչից եղել են: Եթե այսօր կան քաղաքացիներ, որոնք պայմանավորված ռազմական դրությամբ, կամ, օրինակ, ընտանիքի անդամի՝ ռազմաճակատ մեկնելով պայմանավորված՝ սոցիալական աջակցության կարիք ունեն, կարող են օգտվել նույն սոցիալական աջակցության համակարգերից, այսինքն՝ դիմեն իրենց համայնքին, սոցիալական տարածքային գրասենյակներին»:

Զարուհի Բաթոյանն ասաց, որ չի կարող նշել, թե քանի ընտանիք է տեղափոխվել, չի կարող հրապարակել նաեւ նրանց աջակցության ծավալի տվյալները, քանի որ այն հիմա ռազմական գաղտնիք է. «Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես ենք տեղավորում, առավելագույնը մեկ օր, մեկ գիշեր կարող են մնալ, եթե գիշերն է մարդը եկել, կամ երեկոյան, մենք ունենք նախապատրաստական աշխատանքներ՝ ուղղորդելու այն կացարաններ, որոնք արդեն պատրաստ են, մի քանի ժամվա խնդիր է»: Այս առումով ունենք պետական կացարաններ եւ մասնավոր հատվածից տրամադրված շենքեր:

Հարցին՝ Աղավնաձորում ժամանակավոր կացարան էիք ստեղծել՝ ծերանոցի՝ կորոնավիրուսով վարակված եւ բուժված տարեցների համար, մի քանի օր հետո այն փակվեց, ինչո՞ւ փակվեց եւ ի՞նչ եղավ 156 մլն դրամ հատկացումը՝ Զարուհի Բաթոյանը պատասխանեց. «Չփակվեց: Մարդիկ չտեղափոխվեցին, որովհետեւ այդ խնամքի կարիքը չկար այլեւս: Այդ խնամքի հաստատությունը այս օրերին մենք օգտագործում ենք նաեւ Արցախից ժամանած մեր հայրենակիցների խնամքն ապահովելու համար»: Հարցին՝ 156 մլն-ի ճակատագիրն ամեն դեպքում ի՞նչ եղավ, որքա՞նը ծախսվեց՝ Բաթոյանը պատասխանեց, որ հիմա այդ հաշվարկը չի կարող ասել. «Այս պահին չեմ կարող ամբողջությամբ ասել, թե որ մասն է վերադարձվել բյուջե, որը՝ ոչ, որովհետեւ այդ տվյալներին հիմա չեմ տիրապետում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30