Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին այսօր ԱԺ-ում լրագրողները հարցրեցին՝ պարգեւավճարների մասով ի՞նչ փոփոխություններ են լինելու հաջորդ տարի, որովհետեւ տեսանք, որ պարգեւավճարները բավականին բարձր են, աշխատավարձի 200 տոկոսն են կազմում:
Ի պատասխան՝ Մհեր Գրիգորյանն ասաց. «Կասկածում եմ, որ 200 տոկոս են կազմել: Բայց բյուջեի թվի փոփոխություն չեմ հաստատի, որ նման բան կա: Վստահ եմ, որ թվի ավելացում տեղի չի ունեցել: Բյուջեն քննարկվում է, նախագիծը քննարկվում է, բերեք որեւէ բան չբացառենք: Նախագծում, եթե չեմ սխալվում, նույն չափով պահպանվել է, իսկ թե քննարկումների արդյունքում ինչ տեսք կստանա՝ կտեսնենք»:
Խոսելով Արցախից Հայաստան եկած ընտանիքների մասին՝ Մհեր Գրիգորյանն ասաց. «Մեր հայրենակիցները, որոնք կարիք ունեն կենցաղավայրի կամ որեւէ այլ տիպի, այդ խնդիրները այս պահին ինչ-որ ձեւով լուծված են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ