ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր «ՀՀ 2021թ.-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախագծի մշակման ժամանակ ակնկալվող տնտեսական ցուցանիշները վերանայվել են՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, եւ իրավիճակին այժմ գումարվել է պատերազմը: «Խորը անկումն անխուսափելի է, եւ մոտ 170 երկրներ ունենալու են անխուսափելի անկումներ: Այս տարում բյուջեն վերանայվում է արդեն երկրորդ անգամ»,-նշեց նախարարը:
Նրա խոսքով. «Այս տարվա առաջին կիսամյակում, համավարակով պայմանավորված, ՀՆԱ-ն կրճատվել է 5.7 տոկոսով: 2020թ.-ի համար կանխատեսվում է 6 տոկոս անկում, իսկ 2021թ.-ի համար՝ 4.8 տոկոս։ Առհասարակ, 2020թ.-ը գնահատվում է ճգնաժամային: Չենք գտնում, որ այս տարի վերականգումը միանգամից, անմիջապես է լինելու: Այդ առումով 2021թ.-ը եւս բացառիկ է. կունենանք պարտքի հարաբերական և անվանական ցուցանիշների ավելացնում: Այս տարվա համար կանխատեսված 2.6 տոկոսի անկումը վերանայվել է՝ կազմելով 6 տոկոս, իսկ 2021թ.-ի բյուջեի նախագծով անվանական ՀՆԱ-ն ներկայացված է 6 տրիլիոն 720 միլիարդ դրամ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ