Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը:
Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ՝ անհանգիստ է:
Գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա:
Տուժածներ չկան:
Կարդացեք նաև
Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է»: