Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի պատճառով լոքդաունի օրակարգ չենք ունենալու. Մհեր Գրիգորյան

Նոյեմբեր 02,2020 14:21

«Այդքան կարեւոր չի պարտքի շեմը, ինչքան կարեւոր է, թե այդ պարտքով ներգրաված միջոցները ծախսման ինչ արդյունավետություն ունեն եւ ինչ նպատակ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսպես պատասխանեց, երբ հարցրեցին պարտքի շեմի մասին:

Խոսելով կորոնավիրուսի պատճառով լոքդաունի մասին՝ Մհեր Գրիգորյանն ասաց. «Այս պահի դրությամբ, կարծում եմ, նման օրակարգ չենք ունենալու»: Այնուամենայնիվ, նա հորդորեց բոլոր կանխարգելիչ միջոցներն անել, որովհետեւ դա ամենաարդյունավետ լուծումն է:

Ռազմական դրությամբ եւ կորոնավիրուսով պայմանավորված՝ Մհեր Գրիգորյան ասաց, որ իհարկե, հարկային մուտքերը կանխատեսվածից ավելի ցածր կլինեն, կնվազեն, պակասորդն ավելի կլինի, բայց ելքեր կան. «Կոմպենսացիոն ծրագրեր կան, որոնք կկիրառենք, դրանք արտացոլված են բյուջեում: Ինչ վերաբերում է COVID-ի հետեւանքով տնտեսվարողների կրած վնասներին, իրականացնելով 24 միջոցառում՝ ես կարծում եմ, որոշակի իմաստով իրավիճակը եթե չասեմ լիարժեք վերականգնվեց, բայց խնդիրների չեզոքացման ֆունկցիան զգալիորեն կատարվեց միջոցառումների արդյունքով: Դա լավ օրինակ է, որ ծախսերն իրականացվեն ոչ թե շատ, այլ արդյունավետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30