Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորոնավիրուսի հետեւանքին գումարվել է պատերազմական իրավիճակը. 2021թ.-ը լարված տարի կլինի». փոխվարչապետ

Նոյեմբեր 02,2020 13:55

«Կայուն մակրոմիջավայրի ապահովումը հնարավոր է եղել նաեւ 2020թ.-ին, եւ դա աննախադեպ է համավարակի, նաեւ՝  Թուրքիայի հովանավորչությամբ եւ մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած այս պատերազմի պայմաններում»,-ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր «ՀՀ 2021թ.-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ 2021թ.-ը լարված տարի է լինելու բոլորիս համար. «Բայց վստահ եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում կհաջողվի ունենալ բյուջե, որը հաշվի կառնի բոլոր հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները: Կորոնավիրուսի հետեւանքներին գումարվել է այսօրվա իրավիճակը»:

Մհեր Գրիգորյանի բնորոշմամբ. «Ակնհայտ է, որ թիվ մեկ խնդիրը, որի հետ կապված քննարկումների արդյունքում կունենանք լուծումներ, դա արդյունավետությունն է: Ծախսերի տրամաբանությունը հնարավոր է եղել ապահովել մեր համատեղ աշխատանքի արդյունքում, բայց այսօր կորոնավիրուսի հետեւանքին գումարվել է պատերազմական իրավիճակը, հետեւաբար՝ այդ հարցերի պատասխանը նույնպես պետք է գտնենք: Վստահ եմ, որ կկարողանանք ապահովել անհրաժեշտ կայունությունը, ներդրումների հոսքը»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30