Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդերքը պետք է արդյունավետ ու լիարժեք օգտագործել՝ ի նպաստ երկրի հզորացման. Հանքագործների և մետալուրգների միություն

Նոյեմբեր 02,2020 13:50

Ո՞ւմ դեմ է հանքարդյունաբերության դեմ պայքարը

Թե´ պատերազմական, թե´ համաճարակային օրերին հանքարդյունաբերության ոլորտի կարևորության հանդեպ նույնիսկ ամենաթերահավատների համար ակնհայտ դարձավ, որ հանքարդյունաբերությունն է այն ոլորտը, որ իր ուսերին կրեց և կրում է երկիրը տնտեսական կոլապսից փրկելու առաքելությունը։ Այս դժվարին օրերին, բանակի թիկունքը տնտեսական կենսունակությամբ ապահովելուց զատ, ոլորտի բոլոր ընկերությունները զգալի աջակցություն են ցուցաբերել սահմանին կռվող մեր զինվորին, ինչպես նաև թիկունքում առաջ եկած բազմաշերտ սոցիալական խնդիրների լուծմանը։

Բայց, նույնիսկ այս իրավիճակում, ստիպված ենք արձագանքել օրերս տարածված բնապահպանական-ակտիվիստական կազմակերպության պառակտիչ հայտարարությանը։ Իրենց բնապահպան համարող մարդիկ տարիներ շարունակ երկրի տնտեսության զարգացմանը անվերականգնելի հարվածներ հասցնելուց հետո էլ շարունակում են պառակտող հայտարարություններ տարածել ու գործել հանքարդյունաբերության ոլորտի, բայց ըստ էության՝ երկրի տնտեսության դեմ։

Հերթական հերյուրանքներում թիրախավորվել են ոլորտի բոլոր ընկերություններն ու առանձնահատուկ՝ «Լիդիան Արմենիան»: Ակտիվիստներին, հավանաբար, մտահոգում է, որ գալու է բարդ հարցերին պատասխան տալու ժամանակը՝ թե ինչո՞ւ առանց որևէ լուրջ հիմնավորման, խախտելով պետություն-բիզնես փոխհարաբերությունները կարգավորող բոլոր օրենքները, խոչընդոտվեց ընկերության գործունեությունը՝ պետությանը զրկելով այդքան անհրաժեշտ միլիոնավոր դոլարներից։

Այսօր, երբ թշնամին դրսից  թիրախավորում է Հայաստանի հանքարդյունաբերությունը, լավ գիտակցելով, որ դրանով թիրախավորում է մեր տնտեսության ամենաուժեղ ճյուղերից մեկը, այլևս անթույլատրելի է ներսից հարվածները հանդուրժելը։

Հանքարդյունաբերողները բոլորից լավ են գիտակցում բնապահպանական բարձր չափանիշների անհրաժեշտությունը։ Բայց անընդունելի է բնապահպանական «մտահոգությունների» անվան տակ ոլորտի վարկաբեկումը և տնտեսության մեջ նրա ահռելի  դերի նսեմացումը։

Ժամանակն է վերջ տալ անհիմն մեղադրանքներին, ռիսկերը ուռճացնելու, ոլորտը վարկաբեկելու, ապօրինաբար տնտեսվարողների գործունեությունը խոչընդոտելու արատավոր պրակտիկային։

Հայաստանին հզոր տնտեսություն և ներդրումներ են անհրաժեշտ։ Գործող հանքերը պետք է զարգանան, նոր ներդրումներ ու նոր ծրագրեր պետք է բացվեն։ Ընդերքը պետք է արդյունավետ ու լիարժեք օգտագործել՝ ի նպաստ երկրի հզորացման։ Սրանք են հաղթելու արդյունավետ ճանապարհները։

Մնացածը՝ դատարկախոսություն է ու ժամանակն է դրան ասել՝ բավակա´ն է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30