«Ճանաչեք Արցախը», «Էրդողան՝ ահաբեկիչ», «Ալիեւ՝ ահաբեկիչ» վանկարկումներով ԱՄՆ-ի հայերը բողոքի ցույց են արել Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առաջ:
Ամերիկահայերը ԱՄՆ իշխանություններից պահանջում են դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան, ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը:
Երթը սկսվել է Լոս Անջելեսի դաշնային կառավարության շենքի առջեւ, որտեղ օրեր շարունակ հացադուլ էին անում հայ երիտասարդները: «Հայերը կանգնած են զինվորի եւ կամավորի թիկունքին: ԱՄՆ-ն պարտավոր է վերջ տալ Ադրբեջանի եւ Թուրքիայի ցեղասպանության օրակարգին: Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը: Ադրբեջանը, Թուրքիան, վարձկանները կրակում են ոչ միայն խաղաղ բնակիչների, այլ հիվանդանոցների եւ դպրոցների վրա: Նրանք մոռացել են, որ հայ ժողովրդին բնաջնջելու ամեն փորձ դատապարտված է»,-հայտարարեց ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ