«Ալիք մեդիա». Վրաստանի ԿԸՀ-ի կողմից հաշվարկված բոլոր ընտրատեղամասերի նախնական տվյալներով 30 մեծամասնական շրջաններից 16-ում կանցկացվի ընտրությունների 2-րդ փուլ: 16 մեծամասնական, այդ թվում Թբիլիսիի բոլոր 8 ընտրատարածքներում 2-րդ փուլը կանցկացվի նոյեմբերի 21-ին:
Երկրորդ փուլ կանցկացվի հետևյալ շրջաններում՝
Մթածմինդա և Կրծանիսիի մեծամասնական շրջան,
Վակեի մեծամասնական շրջան,
Կարդացեք նաև
Սաբուրթալոյի շրջան,
Իսանիի շրջան,
Սամգորիի շրջան,
Դիդուբեի և Չուղուրեթիի շրջան,
Նաձալադևիի շրջան,
Գլդանիի շրջան։
Ինչ վերաբերում է մարզերին, մարզային 8 շրջաններից են.
Թելավի, Ախմետա, Ղվարելի և Լագոդեխիի մեծամասնական շրջան,
Ռուսթավիի շրջան,
Խաշուրիի և Քարելի շրջան,
Քութաիսիի շրջան,
Բաթումիի շրջան,
Զուգդիդիի շրջան,
Տղիբուլի, Թերջոլա, Զեստափոնի և Բաղդաթիի շրջան,
Քեդի, Շուախեվի և Խուլոյի շրջան:
14 մեծամասնական շրջաններում, այդ թվում Ախալքալաք-Նինոծմինդայում հաղթել են իշխող կուսակցության թեկնածուները:
Հարություն ՄԱԼԽԱՍՅԱՆ