Լրահոս
Օրվա լրահոսը

Հայբիզնեսբանկի #հաղթելու_ենք նախաձեռնության ցուցանիշները շարունակական աճ են գրանցել

Նոյեմբեր 02,2020 11:48

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, օրերս ներկայացրել էր «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ժամկետային ավանդի առաջին ցուցանիշները, որոնք խոսում են Հայրենիքին աջակցելու և Բանկի նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակի մասին:

Հիշեցնենք, որ բոլորիս առաջնային խնդիրը համարելով առավել ուժեղ, պաշտպանված Հայաստան ու Արցախ ունենալը, Բանկն  այս նպատակին ուղղված քաղաքականությունն արտահայտել էր նաև նոր պրոդուկտներ մշակելիս: Ներդնելով «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ժամկետային ավանդ՝ հաճախորդներն աջակցում են նաև մեր Հայրենիքին, քանի որ ներդրված ավանդի գումարի 1%-ի չափով, Բանկն, իր սեփական միջոցների հաշվին, գումար է փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշիվներին:

Առաջին արդյունքներն ամփոփելուն հաջորդել է #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ նախաձեռնության ցուցանիշների շարունակական աճը: Ինչպես և խոստացել էինք, հաճախորդների նկատմամբ թափանցիկ քաղաքականության շրջանակներում, ներկայացնում ենք  #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ ժամկետային ավանդի ներդրումների արդյունքում սահմանին կանգնած զինվորին աջակցող հիմնադրամներին փոխանցված նոր արդյունքները:

Սույն թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ, «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ավանդատեսակի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշիվներին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ կողմից փոխանցվել է 2.863.770 ՀՀ դրամ, յուրաքանչյուր հիմնադրամին ՝ 1.431.885 ՀՀ դրամ:

Ի դեպ, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, շարունակելով աջակցություն ցուցաբերել Հայոց բանակին, միացել է «1-ը 2 դարձնենք» նախաձեռնությանը: Աշխատակիցների կամքով, Բանկը հոկտեմբերին կրկնապատկել է նրանց կողմից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին յուրաքանչյուր ամիս փոխանցվող 1000-ական դրամները՝ նվիրաբերելով ևս 1.150.000 ՀՀ դրամ:

Վստահ ենք, որ շարունակվելու են ինչպես Հայրենիքին ու Հայոց բանակին աջակցող միջոցառումները, այնպես էլ Բանկի #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ նախաձեռնության արդյունքների առաջընթացը:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ավանդատուներին մեր Պետությանն ու հայրենակիցներին մշտապես աջակցելու և մեզ վստահելու համար:

Նախաձեռնությունը շարունակվում է և յուրաքանչյուր անձ կարող է աջակցել մեր հայրենիքին՝ ներդնելով «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ավանդատեսակը:

#Հաղթելուենք

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30