Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինք գոյություն չունի

Նոյեմբեր 02,2020 14:00

Հյուսիսատլանտյան բլոկի կանոնադրությունում անդամ պետությանը հեռացնելու գործիքակազմ չի նախատեսված

Եվրոպական 12 պետություններ եւ Հյուսիասային Ամերիկայի 2 պետություններ` ԱՄՆ-ն ու Կանադան, 1949 թվականի ապրիլի 4-ին Վաշինգտոնում ստորագրել են Հյուսիսատլանտյան պայմանագիրը:

1949-1980 թթ. ընկած ժամանակաշրջանում ալյանսին միացել է Թուրքիան եւ Հունաստանը (1952թ.):

Դա այն ժամանակ էր, երբ նախկին Խորհրդային միությունը իր կազմում գտնվող Հայաստանի եւ Վրաստանի անուններից Թուրքիային տարածքային պահանջներ էր ներկայացրել: Թուրքիան դառնալուվ Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի անդամ՝ այդ հնարքով կարողացավ խուսափել տարածքային կորուստների վտանգից: 1955 թվականին Խորհրդային միությունը եւս հայտ ներկայացեց Հյուսիսատլանտյան բլոկին անդամակցելու, սակայն մերժվել է:

Ներկայումս ՆԱՏՕ-ի կազմում 28 պետություններ են: ՆԱՏՕ-ի գլխավոր մարմինը համարվում է Հյուսիսատլանտյան խորհուրդը, որն իրավասու է ընդունել որոշումներ, իսկ խորհուրդը ղեկավարում է գլխավոր քարտուղարը` Այմես Ստոլստեն Բերգերը:
Խորհրդի կազմում ընդգրկված են բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչները:

Ըստ ՆԱՏՕ-ի կանոնադրության, նրա գլխավոր նպատակը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներին համահունչ, Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի իր բոլոր անդամ պետությունների ազատությունը եւ անվտանգությունը երաշխավորելն է: ՆԱՏՕ-ի անդամ պետություններին պաշտպանում է ամեն մի ագրեսիայից, միջոցներ է ձեռնարկում նախականխելու հակամարտուությունները եւ մասնակցում է ճգնաժամային խնդիրների կարգավորմանը եւ այլն:

Ղարաբաղի դեմ ագրեսիայի հարցով ՆԱՏՕ-ն եւս կողմերին կոչ է արել դադարեցնելու ռազմական գործողությունները, եւ վերադառնալ բանակցային գործընթացին, սակայն Թուրքիան, ով ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, արհամարհելով ՆԱՏՕ-ի հորդորը, առերեւույթ հովանավորելով Ադրբեջանին, պատերազմական գոտի է տեղափոխում հազարավոր գրոհային վարձկաններ եւ իսլամիստ ահաբեկիչներ, ինչպես նաեւ իր զինվորականներին, հատուկ ջոկատայիններին, եւ Ղարաբաղի խաղաղ ազգաբնակչությանը սպառնում է անվերջ պատերազմով:

Այսինքն, Թուրքիան, որը Հյուսիսատլանտյան ռազմական բլոկի գլխավոր ուժերից է, պատերազմում է Արցախի դեմ:
Հիշյալ առնչությամբ, ԱՄՆ կոնգրեսը պատրաստվում է քննարկել Թուրքիայի՝ Հյուսիսատլանտյան բլոկից հեռացնելու նախաձեռնությունը (նախաձեռող` Դեմոկրատական կուսակցության կոնգրեսական Տուլսի Գաբբարդ):

Այդ փաստաթղթում շեշտադրված է, որ Ղարաբաղի դեմ մարտական գործողությունների ընթացքում Անկարան ոչ միայն բացահայտ պաշտպանում է Ադրբեջանին, այլեւ Լիբիայից եւ Սիրիայից պատերազմական գոտի է տեղափոխում վարձկաններ եւ ահաբեկիչներ:
Հարց է ծագում. արդյոք ԱՄՆ ներկայացուցիչների պալատը կթույլատրի՞ այդ քննությունը կամ ՆԱՏՕ-ն Թուրքիայի անդամությունը կդադարեցնի՞, թե՞ ոչ: Նկատենք, որ Թուրքիային ՆԱՏՕ-ի կազմից հեռացնելու կոչեր եղել են նաե անցյալ տարի` Սիրիայում քրդերի դեմ օկուպացիայի, եւ ՌԴ-ից Ս-400 համակարգեր գնելու առնչությամբ, սակայն դրանք առարկայական հետեւանքներ չեն առաջացրել:
Ռազմաքաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ նման կոչերը կամ նախաձեռնությունը հաղորդատվական-հոգեբանական բնույթ ունեն:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի կողմից Թուրքիային անդամությունից հեռացնելու ակնկալիքին, ապա պետք է նկատել, որ Հյուսիսատլանտյան բլոկի կանոնադրությունում անդամ պետությանը հեռացնելու գործիքակազմ չի նախատեսված: Եվ հեռացումը կարող է տեղի ունենալ միայն անդամ պետության նախաձեռնությամբ:

Անկախ Թուրքիային նԱՏՕ-ի անդամակցությունից հեռացնելու ակնկալիքից, ցանկալի է, որ Հայաստանի դիվանագիտական դեպարտամենտը Թուրքիայի կողմից վարձկաններ եւ իսլամիստ ահաբեկիչներ պատերազմական գոտի տեղափոխելու եւ Ղարաբաղի դեմ ագրեսիային ամիջական մասնակցելու մասին պաշտոնապես հաղորդի Հյուսիսատլանտյան խորհրդի բլոկին, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների խորհրդի պալատ:

Հայտնի է, որ Հայաստանն էլ մեկ այլ ռազմաքաղաքական ալյանսի՝ ՀԱՊԿ-ի անդամ պետություն է` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, եւ ՌԴ-ի հետ:

Արցախի Հանրապետության եւ ՀՀ դեմ հայտնի ագրեսիայի պարագայում Հայաստանը ՀԱՊԿ-ի օգնությանը չդիմեց, իսկ ՀԱՊԿ-ը լռեց, եւ հայտարարեցին, որ ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում չեն եւ նրա տարածքային ամբողջականությանը վտանգ չի սպառնում:

Ինչպես նկատեցինք, ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական ալյանսների գլխավոր նպատակն անդամ պետությունների ազատությունները, եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, ուստի տրամաբանական հարց է ծագում. ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ազգերի ինքնորոշման հենքով ծագած հակամարտությունները կամ ճգնաժամերը ինչպե՞ս են հանգուցալուծվում, կամ կանխվում եւ ով է նրանց ազատության եւ տարածքների երաշխավորը, կամ` պաշտպանողը:

Այսպես, Ղարաբաղի դեմ ագրեսիայի առնչությամբ, ՆԱՏՕ-ի անդամ պետության ԱՄՆ նախագահն ասել է. «Տեսնենք, թե պատերազմը կարո՞ղ ենք դադարեցնել»: ՀԱՊԿ-անդամ պետություն-ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ՝ «Արցախի ինքնահռչակ հանրապետության նկատմամբ որեւէ պարտավորություններ չունենք»:

Այս հայտարարություններից հետեւում է, որ ինքնորոշման հենքով կոնֆլիկտները կամ ծագած պատերազմը կանխելու համար ռազմաքաղաքական հիշյալ դաշինքները պահպանում են չեզոքություն, ավելի ճիշտ` հանցավոր անտարբերություն: Եվ կոնֆլիկտի կարգավորումը թողնվում է այն պետության հայեցողությանը, որի տարածքում ծագել է կոնֆլիկտը, կամ համարում են նրա ներքին գործը: Այսինքն, գործում է` «լուծիր` ինչպես կարող ես» սկզբունքը:

Ներկայումս Արցախի ինքնահռչակ հանրապետությունը հայտնվել է այդ իրավիճակում` գումարած հարեւան պետությունների կողմից ցամաքային եւ օդային շրջափակումը, եւ թուրք-ադրբեջանական բարբարոսները օգտվելով միջազգային անպաշտպանությունից, եւ գերտերությունների անտարբերությունից, ձգտում են օր առաջ ճնշել Արցախի ինքնորոշման իրավունքը, եւ բնաջնջել էթնիկ ազգաբնակչությանը, նպատակ ունենալով տիրանալու նրա տարածքներին (չկա ժողովուրդ, չկա խնդիր):

Հետեւաբար, ինքնորոշման իրավունքի սկզբունքը միջազգայնորեն անպաշտպան է, իսկ գերտերությունները չեն հարգում կամ պաշտպանում, քանզի նրանք նույնպես ունեն նման խնդիրներ իրենց տարածքներում: Հավելեմ, որ եթե այդ բարբարոսները հարվածեն նաեւ Հայաստանին, ապա ագրեսիան կանխելու համար ՌԴ նախագահը, ով համարձակ հայտարարեց, որ Ղարաբաղի պատերազմի մոտիվացիան եւ նպատակը էթնիկ բնույթ ունի, չի կարող որոշում ընդունել, քանզի ըստ ՀԱՊԿ-ի կանոնադրության, անդամ պետության ագրեսիան խափանելու համար զինված ուժերի օգտագործման որոշումը ընդունում են անդամ պետությունների ղեկավարները: Նաեւ կանոնադրության ութերորդ հոդվածում շեշտադրված է, որ անդամ պետությունները համախմբվում են միջազգային ահաբեկչության եւ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարելու համար:

Ներկայումս Թուրքիան հազարավոր վարձկաններ եւ իսլամիստ ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան կամ պատերազմական գոտի, որոնք ահաբեկչական գործողություններ են իրականացնում Արցախում եւ տարածաշրջանի այլ երկրներում, մինչդեռ, ՀԱՊԿ-ն ձեռքերը ծալած նստած է եւ այդ օջախը չեն չեզոքացնում կամ ռմբակոծում: Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ը որպես ռազմական դաշինք, գոյություն չունի, ուստի հայ ժողովուրդն իր ուժերով պետք է պաշտպանի Արցախի հայությանը, նրա ինքնիշանությունը, ազատությունը եւ պատմական տարածքները:
Հաղթելու ենք:

Սերգեյ ԱԲՈՎՅԱՆ
Իրավաբան

Հրապարակման հեղինակը 1988թ. դեկտեմբերին ՀՀ ոստիկանության համակարգից հեռացվել է «սպասարկված վարչական տարածքում ադրբեջացիների սպանությունները չկանխակայելու, սպանությունները կատարողներին չբացահայտելու, սովետական ոստիկանի պատիվն արատավորելու համար»:

«Առավոտ» օրաթերթ
31.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30