Հարգելի պարոն դեսպան,
Ցավում եմ Նիս քաղաքում կատարված ահաբեկչության համար եւ դատապարտում եմ նման հանցագործությունները, որը ծայրահեղականության բիրտ դրսեւորում է եւ չունի բարոյական որեւէ հիմնավորում։
Շատ ցավալի էր, երբ 2014թ. նույն «ջիհադիականները» դանակներով կտրում էին Շանգալի եզդի երեխաների գլուխը։
Բայց, չգիտես ինչու, համաշխարհային հանրությունը «կույր էր կամ չէր տեսնում»։
Այսօր էլ Ղարաբաղում՝ Արցախում հայոց զինվորին թողել են մենակ եւ կարծում են, որ Թուրքիան, ահաբեկիչները բավարարվելու են միայն մեզնով։
Կարդացեք նաև
Հավատացած եմ, որ եկել է ժամանակը հասկանալ այս վտանգը, որն սպառնում է բոլորիս՝ ողջ քաղաքակրթությանը։ Այս վտանգի վերջը պետք է տրվի մեկընդմիշտ։
Ցավակցում եմ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին, ինչու չէ՝ նաեւ քաղաքակիրթ մարդկությանը։
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.10.2020