Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը խորհուրդ չի տալիս այլ աղբյուրներում հրապարակված՝ ռազմաճակատի իրադրության վերաբերյալ քարտեզներին հետեւել: «Դրանց մեծ մասը կարող են ունենալ առարկայական անճշտություններ՝ տարբեր ուղղությունների վերաբերյալ: Հետեւեք մեզ: Մենք տալիս ենք վստահելի տեղեկություն»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց նա՝ վստահեցնելով, որ պաշտպանական գերատեսչությունը հաղորդում է անհրաժեշտ տեղեկատվությունը թափանցիկ ձեւով: Հովհաննիսյանը նաեւ շեշտեց՝ ռազմաճակատից պարբերաբար հաղորդվող տեղեկություններում նշված հաջողությունների առնչությամբ ավելորդ «էյֆորիա» պետք չէ դրսեւորել, որովհետեւ պատերազմը շարունակվում է. «Եւ հակառակը՝ դիրքերի կորուստն այս կամ այն հատվածում ճակատագրական չէ: ԶՈՒ-ն վերահսկում է իրավիճակը, ամեն օր ուժեղանում: Հաղթելու ենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ