«Այո, հակառակորդը նույն սպառազինությունն ու զինամթերքը շարունակում է կիրառել տարբեր ուղղություններով»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե որքանո՞վ են հավաստի տեղեկությունները, որ այս գիշեր հակառակորդը կրկին կիրառել է սպիտակ ֆոսֆոր:
Մեր մեկ այլ հարցին, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Շուշիի ուղղությամբ գործի են դրվել թուրքական հատուկ ջոկատայիններ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Այս պահին չեմ կարող հստակ ասել, թե որ ուղղությամբ են գործի դրվել, բայց նման տեղեկությունների վերջնական ամփոփման դեպքում եւս անակնկալներ են սպասվում»: Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ սպիտակ ֆոսֆորի կիրառման հետեւանքով առկա բնապահպանական վնասներն այս պահին ուսումնասիրվում են:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև