«Այսօր մենք ցուցադրեցինք երկրորդ վարձկան-ահաբեկչին, ով պատմում էր, թե ինչպես է հավաքագրվել եւ ինչ խնդիր է իր առաջ դրվել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս կապակցությամբ ասեմ, որ դեռ բազում անակնկալներ կան, որքան էլ որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան-ահաբեկիչների առկայությունը եւ կիրառությունը մարտական գործողությունների համար»,-նշեց նա:
Հովհաննիսյանը հավելեց. «Մենք շատ լավ գիտենք եւ տիրապետում ենք ամբողջական տեղեկությունների՝ որտե՞ղ, ո՞ր տեղամասում, ինչպե՞ս են նրանց առաջադրանք տալիս, ինչպե՞ս են փորձում նրանցով խնդիր լուծել: Նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաեւ այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, եւ հիմնական հույսը վարձկաններն են»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ