Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը ժամանակակից զինատեսակներ է ուղարկում Բաքու, տեղի հայկական համայնքը՝ շարունակում բողոքի ակցիաները․ «Ազատություն»

Նոյեմբեր 01,2020 21:29

Այսօր առավոտյան կրկին ադրբեջանական «Սիլկ վեյ» ավիաընկերության բեռնատար Իլ-76 ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայելի հարավում գտնվող Ուվդա ռազմական օդանավակայանում: Հայտնի Filgh radar-24 ինտերնետային կայքում կար այս չվերթի մասին հաղորդագրություն, բայց նշված չէր, թե որտեղից է ժամանել ինքնաթիռն ու ուր է վերադառնալու:

Մինչդեռ հրեա օգտատեր Ավի Սչարֆը հասցրել էր ֆիքսել օդանավի մուտքն Իսրայել ու գրել, որ այն կրկին շարժվում է դեպի Ուվդա ռազմական օդանավակայան: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ինքնաթիռն արդեն գտնվում է Ադրբեջանի օդային տարածքում և Flidgh radar-ում էլ արդեն հստակ նշված էր, որ ինքնաթիռն օդ է բարձրացել Իսրայելի Էլիատ քաղաքից:

Մինչ Իսրայելը շարունակում է ժամանակակից զինատեսակները պատերազմի ժամանակ ուղարկել Բաքու, տեղի հայկական համայնքը ողջ շաբաթվա ընթացքում շարունակել է բողոքի ակցիաներն ընդդեմ այս գործարքների: Նախ մեծ բողոքի ակցիա իրականացվեց Թել Ավիվում 12-րդ և 13-րդ հեռուստատեսությունների դիմաց՝ պահանջելով լուսաբանել արցախյան պատերազմը: Հինգշաբթի օրը հայերը հավաքվել էին Իսրայելի ամենամեծ` Հաբիմա թատրոնի դիմաց ու հայկական դուդուկի մեղեդիների ներքո հերթական ցույցը անցկացրին:

Երեկ առավոտյան էլ Թել Ավիվ Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն` նվիրված ացախյան պատերազմում զոհված հայ հերոսների ու անմեղ բնակիչների հիշատակին, մոմավառություն, ապա վանքի բակում հավաքված հայերը հայկական դրոշը խորհրդանշող հարյուրավոր եռագույն փուչիկներ երկինք բաց թողեցին: Ծովափնյա այդ տարածքում զբոսնող մարդիկ նկատեցին այդ արարողությունն ու մոտենալով վանքի մուտքի մոտ հավաքված մարդկանց՝ սկսեցին հայտնել իրենց համերաշխությունն: Այս արարողությանը մասնակցում էին հարյուրավոր հայորդիներ երկրի գրեթե բոլոր հայաշատ կենտրոններից:

Հինգ տարի առաջ Իսրայել մշտական բնակության տեղափոխված հայտնի հայ ակադեմիկոս Արմենակ Մնջոյանի թոռնուհին` իրավաբան Էլիանորա Մնջոյանը կարևորեց նման քայլերը. «Հիշարժան օր է ինձ համար, բոլոր հայության համար կարծում եմ, որովհետև այդ նահատկված հերոսները իրենց կյանքն են զոհաբերել հանուն նրան, որ մեր երեխաները, եկող սերունդներն ապրեն լավ և ավելի լավ, և հույս ունեմ, որ այդքան զոհաբերված կյանքերի դիմաց անպայման Հայաստանը նորից վերածնվելու է և դառնա հին Հայաստանը»:

Իր բարեկամ ու ծանոթ հրեաների շրջանում էլ բացատրական աշխատանքներ է տանում՝ հարցնելով մարդկանց, թե գիտեն արդյոք, որ վարչապետ Նեթանյահուն և պաշտպանության նախարար Գանցը զենք են վաճառում Ադրբեջանին. «Փորձում եմ բացատրել, շատ ընկերներ կան հրեաների մեջ, մարդիկ էլ ապշած և զարմացած են մնում, թե ինչու է այստեղի պետությունն այդ քաղաքականությունը վարում, որովհետև հրեաների և հայերի պատմությունները շատ նման են», – «Ազատությանն» ասաց նա: Ցեղասպանություն և հոլոքոստ տեսած ազգերը պետք է միասնական լինեն, համոզված է Մնջոյանը:

Չորեքշաբթի օրն ընդդիմության կողմից Իսրայելի Քնեսետ էր բերվել մի օրինագիծ, որը լինելու էր լրացում գործող օրենքին որոշ երկրներին զենքի վաճառքը դադարեցնելու մասին: Ընդ որում, հստակ սահմանումներ չկային, թե որ երկրին են սահմանափակելու կամ դադարեցնելու վաճառքը, ու արդյոք Ադրբեջանն այդ երկրների շարքում է: ՀՄԸՄ-ի ատենապետ ու Հայ դատի հանձնախմբի անդամ Հարութ Բաղամյանն ասում է. «Չզարմացա, չորեքշաբթի օրը, երբ որ կարդում եք բանաձևի առաջարկը, մեջը ոչ մի բառ չկար Ադրբեջանի դեմ, այսինքն` ավելի բռնապետություններին զենք չծախելու կամ ավելի զգույշ լինելու զենք ծախելու, այդպիսի մի առաջարկ էր: Բայց այո, այդպես է, դժբախտաբար չկա մի կազմակերպված մարմին Իսրայելում մարդկանց իրավունքների պաշտպան կազմակերպություն, որ կզբաղվի այս հարցով»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30