«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտնում է․
Արցախում ընթացող պատերազմական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է «Փյունիկի» սան, դարպասապահ Գագիկ Աբրահամյանը, որը գտնվում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ։
Ցավակցում ենք Գագիկի ծնողներին, հարազատներին և ընկերներին։
Հավերժ փառք, Գագիկ։