Ermenihaber.am – Իր մեծությամբ Թուրքիայի 3-րդ խոշոր քաղաքը հանդիսացող Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 58-ի, իսկ վիրավորների թիվը՝ 930֊ի: Փլուզված 7 բազմաբնակարան շենքերում դեռևս շարունակվում են փրկարարական աշխատանքները:
Հոկտեմբերի 30-ի առավոտյան Իզմիրում գրանցված ստորգետնյա ցնցումներն ունեցել են 6․6 բալ ուժգնություն: Իսկ ԱՄՆ-ի երկրաբանական հետազոտությունների կենտրոնի (USGS) տվյալների համաձայն՝ Իզմիրի երկրաշարժը եղել է 7 բալանոց: Ցնցումների հետևանքով Էգեյան ծովի ջրերը վարարել են ու ջրհեղեղ առաջացրել Իզմիրում: