Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է NBA-ի թուրք բասկետբոլիստը ատում Էրդողանին

Նոյեմբեր 01,2020 20:40

Աշխարհահռչակ աստղերից շատ քչերը կարևորություն տվեցին այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում արդեն մեկ ամսից ավելի Արցախում։ Սակայն կա մեկը, որը առանց որևէ կողմի ճնշման սկսեց խոսել իրականության մասին։

NBA-ի «Բոսթոն Սելթիքսում» հանդես եկող, ազգությամբ թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերը սեպտեմբերի 27-ից սկսած իր սոցիալական էջերում հետևորդներին է ներկայացնում, թե իրականում ով է մեղավոր այս կոնֆլիկտի համար։ Նա բացեիբաց մեղադրում է իր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ անվանելով նրան «մեր օրերի Հիտլեր»։

Հոկտեմբերի 4-ին տեղադրելով տեսանյութ իր ինստագրամյան էջում՝ նա ներկայացրեց, թե Թուրքիայի բռնապետը ինչպիսի արարքներ է գործել վերջին տարիների ընթացքում տարածաշրջանում անկայունություն հաստատելու համար, որոնց մեջ էր մտնում, իհարկե, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը։ Այդ տեսանյութը ցնցեց համացանցը և հավաքեց շուրջ 800.000 դիտում։

Իսկ արդեն այս օրերին բասկետբոլիստը լուսանկար է տեղադրել իր սոցիալական էջում, նշելով, որ ոչ թե Թուրքիան է մեղավոր այս ամենի մեջ, այլ Էրդողանի ռեժիմը։ Այս տարվա NBA-ի կանոնավոր առաջնության մեկնարկից առաջ նա համալրեց «Բոսթոն Սելթիքսը» և իր շնորհանդեսի ժամանակ ներկայացավ Էրդողանին վիրավորող գրությամբ մարզաշապիկով։

Սակայն ատելությունը բասկետբոլիստի և նախագահի միջև գալիս է ավելի վաղ ժամանակներից։ Դեռևս 2016 թվականին Կանտերի պատճառով Էրդողանը ուղիղ հրաման է արձակում, որպեսզի ձերբակալեն Էնես Կանտերի հորը, քանի որ բասկետբոլիստը պաշտպանում էր հեղաշրջման փորձ կատարած մարդկանց կարծիքը, և ինչքան էլ Թուրքիայի կառավարությունը ստիպում էր հետ կանգնել նրան այդ մտքից, Կանտերը անվերապահորեն աջակցում էր նրանց։

Բասկետբոլիստի հայրը դրանից հետո հայտարարություն է տարածում, որ իր տղայի կարծիքը չի համընկնում Կանտերների ընտանիքի կարծիքի հետ, և նրանք հրաժարվում են իրենց զավակից։ Սակայն դա ևս որևէ ազդեցություն չի ունենում ո՛չ Էնես Կանտերի վրա և ոչ էլ Թուրքիայի կառավարության դիրքորոշման վրա։ Բասկետբոլիստի հորը դատապարտում են 15 տարվա ազատազրկման, իսկ նրան զրկում են անձնագրից։

Այս դեպքերից հետո Էնեսի մտքում հայրենիքի հետ կապում է միայն մեկ բան՝ ամեն ինչ անել, որպեսզի թուրք ժողովուրդը վերջապես ազատվի Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիկտատորական ռեժիմից։

Միքայել ՇԱԽՈՒԼՅԱՆ

Էնես Կանտերի լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30