Հայ ժողովրդի, հատկապես արցախահայության համար այս դաժան ժամանակահատվածում ցանկացած դրական ազդակ ուժ ու կորով է հաղորդում մեզ։ Կատալոնիայի ժողովուրդն ու քաղաքական էլիտան շարունակում են սատարել Արցախի արդար պատերազմին։ Նրա քաղաքներն ու բնակավայրերը սկսում են ճանաչել Արցախի անկախությունը։ Պակաս կարևոր չէ նաև մշակութային ճակատի հաղթանակը։
Այսօր իսպանական ու կատալոնական ամենահայտնի գրական Alga հանդեսը իր ընթերցողներին է ներկայացրել Եվրոպայում ճանաչված արցախցի բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանի նոր բանաստեղծական շարքը։
Սարգիս ՀԱԿՈԲՅԱՆ