Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանաբնակ հայուհիների նոր գաղափարները՝ Հայաստանին և Արցախին օգնելու համար

Նոյեմբեր 01,2020 17:42

Սփյուռքահայերն այս օրերին բազմաթիվ ձևերով փորձում են աջակցել Հայաստանին և Արցախին՝ կազմակերպելով բողոքի ակցիաներ, դրահամավաքներ, ավտոերթեր և հումանիտար օգնություն։ Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում բնակվող Հասմիկ Գզիրյանը «Հայերն այսօր»-ին պատմել է, որ պատերազմի մասին լուրը լսելուն պես որոշել է աջակցել հայրենիքին՝ թևնոցներ գործելով և վաճառելով։ Ստացված գումարը նվիրաբերելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Պատեպատ էինք տալիս մեզ՝ ի՞նչ անենք, ու ծնվեց այս գաղափարը։ 20 թևնոց էի գործել, մտածեցի՝ եթե 20 հատը 2 եվրոյով վաճառվի, արդեն 40 եվրո կլինի, մեկ էլ տեսար՝ մի քիչ ավելի։ Ու ես չկարողացա ուղղակի աչքերիս հավատալ, թե ինչպես 60 պատվեր ունեցա։ Սկսեցի նստել ու արագ-արագ գործել, որովհետև հասկացա, որ այս 20 հատը շատ-շատ քիչ էր», – ասել է նա։

Պատվիրատուները ոչ միայն Գերմանիայից են, այլ նաև մյուս երկրներից։ Թևնոցները փաթեթավորվում են և փոստով հասնում հասցեատիրոջը։ Հասմիկն արդեն 500-ից ավելի պատվեր ունի։

Գերմանիայի մեկ այլ քաղաքում՝ Հանովերում էլ բնակվող Հասմիկ Թադևոսյանի տանը պատերազմի առաջին օրերից դաշնամուրի ստեղները չեն լռում։ Նպատակը մեկն է՝ դաշնամուրի դասեր անցկացնել և պարապմունքներից գոյացած ամբողջ գումարը մեկ տարի շարունակ ուղարկել համահայկական հիմնադրամին։

«Ես գիտեմ, որ շատ-շատերն են և՛ սփյուռքից, և՛ Հայաստանից օգնում և գումար ուղարկում, բայց շատ կուզեի, որ դա չլիներ մեկանգամյա, երկանգամյա, այլ լիներ ինտենսիվ։ Բազմաթիվ արձագանքներ կան, խնդրանքներ՝ օնլայն պարապելու։ Տեսնենք՝ ինչպես կստացվի», – «Հայերն այսօր»-ին պատմել է նա։

Գերմանաբնակ հայուհիներն արդեն նոր գաղափարներ են մտածում Հայաստանին և Արցախին օգնելու համար՝ հավատով սպասելով, որ շուտով խաղաղություն կլինի։

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30