Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր հայտարարությունը մնում է ուժի մեջ, որ նմանատիպ էջերից մենք լինենք զգուշավոր». ԱԱԾ գնդապետը՝ Վահե Պետրոսյան օգտատիրոջ էջի մասին

Նոյեմբեր 01,2020 15:50

«Մեր հայտարարությունը մնում է ուժի մեջ, որ նմանատիպ էջերից մենք լինենք զգուշավոր, հասարակությանը մեր կոչը մնում է ուժի մեջ»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ, գնդապետ Արթուր Գևորգյանը:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես անդրադարձել էր www.facebook.com սոցիալական ցանցի օգտատեր Վահե Պետրոսյանին և նրա արած հայտարարություններին, օրինակ, որ նա խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ», թե ինչպես են վերջիններս փրկվել Աստծո շնորհիվ: ԱԱԾ-ն հասարակությանը զգուշացնում է. «Ազգաբնակչությանը կրկին հորդորում ենք սոցիալական ցանցերում շփումների  ընթացքում դրսևորել զգոնություն, աչալրջություն և զերծ մնալ առաջնագծին  առնչվող տվյալներ տարածելուց»:

Այս հայտարարությունից հետո Վահե Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց և տեղեկացրեց. «Հեռախոսազրույց ունեցա ԱԱԾ-ի աշխատակցի հետ, որպեսզի հասկանամ, թե ինչո՞ւ է իրենց՝ երեկ տեղադրած հայտարարության մեջ բազմաթիվ օգտատերերից շեշտվել հենց իմ անունը: Նախ նշեմ, որ ԱԱԾ-ի աշխատակիցը նշեց, որ իմ հասցեին որևէ մեղադրանք կամ կասկած չկա, և այն հարցին, թե ինչու են հենց իմ անունը շեշտել տվյալ հայտարարության մեջ, պատասխանեց, քանի որ իմ էջը ունի 100 000-ից ավել հետևորդներ և իմ տեսանյութերը մեծ դիտողականություն, դա է միակ պատճառը, որ հենց իմ անունն է շեշտվել, որպեսզի ինձ հետևող մարդիկ լինեն ավելի զգույշ և համացանցում զերծ մնան, անկախ նպատակից, զինվորի մասին տեղեկատվություններ տարածելուց:

Այնուհետև ինձ հորդորեց, որպեսզի ես էլ իմ կողմից իմ հետևորդներին զգուշացնեմ, որ վկայությունների ժամանակ ոչ մի տեղեկատվություն չնշեն անվտանգության նկատառումներից ելնելով և բնականաբար նորից կարդան ԱԱԾ-ի տարածած հայտարարությունը, որտեղ ոչ մի նախադասության մեջ չի խոսվում ազգի դավաճան կամ լրտես լինելու մասին և ոչ մի մեղադրանք կամ կասկած չկա իմ անձի շուրջ»:

Aravot.am-ը Արթուր Գևորգյանից հետաքրքրվեց՝ իրավիճակն այնպիսի՞ն է, ինչպես նկարագրում է Վահե Պետրոսյանը: Նա պատասխանեց. «Ոսումնասիրություն է կատարվել, որի շուրջ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել և կոչով դիմել հանրությանը: Այդ անձը, որն այդ հայտարարությունները տարածել էր համացանցային իր էջում, տեղադրել է նյութ այն մասին, որ զրուցել է ԱԱԾ աշխատակցի հետ»:

Մեր դիտարկմանը՝ այդ օգտատիրոջ հրապարակումից ստացվում է, որ ինքը որևէ մեղավորություն չունի, քանի որ վկայակոչում է, որ ԱԱԾ աշխատակիցն էլ է ասել, որ որևէ կասկած չկա իր հետ կապված և հարցին՝ իրո՞ք այդպես է, ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետն ասաց. «Մենք հայտարարության մեջ ասել ենք, որ այս մարդը նման հայտարարություն է կատարել, որը ճիշտ չէ, չի կարելի, մի տրվեք: Մենք ոչ մի տեղ չենք ասել, որ այդ մարդը դավաճան է, չենք ասել, որ նա հայրենիքը վաճառում է:

Ի՞նչ դավաճանի մասին է խոսքը: Հիմա համացանցում այդ մարդուն որակել են դավաճան, մենք դրա հետ որևէ կապ չունենք: Ոչ բոլոր մարդիկ, որ իրենց հայտարարությունները, կոչն են անում, պատկերացնում են, որ կարող է դա ծանր լինել, լուրջ հետևանքներ ունենալ: Մենք էլ, որ արձանագրել ենք, դա չի նշանակում, որ բոլորին ասում ենք ազգի դավաճան: Դրա համար մենք արձագանքել ենք այդ հայտարարությանը, տարածել հայտարարություն, և ըստ էության՝ ավել բան չունեմ ասելու: Դրանով աշխատանքն ավարտվել է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30