Լրահոս
Օրվա լրահոսը

Հակաբիոտիկների վաղ և անհիմն օգտագործումը Կովիդ-19-ի վիրուսային փուլում անօգուտ է և վնասակար․ թոքաբան

Նոյեմբեր 01,2020 12:08

Թոքաբան Նունե Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում, հրապարակելով հետևյալ տեղեկատվությունը, զգուշացնում է․

Հարգելի բուժառուներ և գործընկերներ, այս օրերին շփում ունենալով Կովիդ-19-ով վարակակիրների հետ՝ հարկ եմ համարում ևս մեկ անգամ հիշեցնել:

Հակաբիոտիկների վաղ և անհիմն օգտագործումը վիրուսային փուլում անօգուտ է և վնասակար, քանի որ երբ միանում է բակտերիալ ֆլորան թոքային փուլում, վաղ նշանակած հակաբիոտիկները բերում են հետագա ընտրության սահմանափակման և ավելի բարձր կարգի հակաբիոտիկների նշանակման: Հակաբիոտիկների նշանակումը ունի խիստ ցուցում:

Մեկ այլ դեղամիջոց՝ դեքսամեթազոնը, շատ լայն կիրառում ունի այս օրերին: Դեքսամեթազոնի կիրառումը նույնպես ունի խիստ ցուցում: Կովիդ-19 ախտորոշումը դեքսամեթազոնի նշանակման ցուցում չի: Այն ևս նշանակվում է կլինիկական ախտանիշների ավելացման և հստակ լաբորատոր ցուցանիշների դեպքում:

Հարգելի բուժառուներ, Կովիդ-19 ախտորոշումը ցուցում չէ պարտադիր դեղորայքային բուժման, շատ դեպքերում շնչառական վարժությունները և հեղուկների օգտագործումը բավարար է թեթև ձևերի առողջացման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30