Լրահոս
Օրվա լրահոսը

Ասես միաձուլված բնությանը՝ այն վեր է խոյանում հայրենի հողից․ 53 տարի առաջ՝ նոյեմբերի 1-ին Ստեփանակերտում տեղադրվեց «Մե՛նք ենք, մեր լեռները» հուշարձանը

Նոյեմբեր 01,2020 09:54

53 տարի առաջ՝ 1967 թվականի նոյեմբերի 1-ին, Ստեփանակերտում տեղադրվեց «Մե՛նք ենք, մեր լեռները» հուշարձանը:

Ազգային հավաքական խորհրդանիշ դարձած տուֆակերտ հուշարձան-կոթողի հեղինակն է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը:

Հուշարձանը միտումնավոր ստեղծված է առանց պատվանդանի. ասես միաձուլված բնությանը՝ այն վեր է խոյանում հայրենի հողից՝ ի պաշտպանություն ազգային և հայրենասիրական գաղափարների, և խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի կապը:
Սխեմատիկ և երկրաչափական լուծումներով ստեղծված կնոջ և տղամարդու մեծադիր այդ դիմաքանդակները երբեմն համեմատվում են Արարատի մեծ ու փոքր գագաթների հետ:

«Մե՛նք ենք մեր լեռները» հուշակոթողի շինարարությանը և տեղադրմանը դեմ է եղել Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը՝ հատկապես անընդունելի համարելով դրա տեղադրումը Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում: Այդուհանդերձ, 1967 թվականի նոյեմբերի 1-ին հուշարձանը տեղադրվեց և կանգուն է առ այսօր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30