ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի հերթական քայլերթն են կազմակերպել Վաշինգտոնում: Այն մեկնարկել է ԱՄՆ Կոնգրեսի մոտից: Հայ համայնքի ներկայացուցիչները շրջում են Վաշինգտոնի ազգային պուրակում եւ փորձում օտարներին իրազեկել, թե ինչ է տեղի ունենում ավելի քան մեկ ամիս՝ Արցախում, եւ ինչու է Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ սկսել Արցախի դեմ:
Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչները ամերիկացիներին կոչ են անում զանգահարել իրենց սենատորներին եւ պահանջել աջակցել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բոլոր նախագծերին:
«Հայաստանը խաղաղություն է ուզում», «Մի աջակցեք ֆաշիստական ռեժիմին», «Թուրքիան պատերազմ է ուզում», «Թուրքիան աջակցում է ISIS-ին», «Դադարեցրեք ադրբեջանական ագրեսիան», «Պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ», «Դադարեցրեք 21-րդ դարի ցեղասպանությունը»՝ այս բովանդակությամբ են մեր հայրենակիցների կոչերն ու պաստառները: Վաշինգտոնյան քայլերթի մասնակիցները պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ