Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի բողոքի ցույցը Լոնդոնում՝ «British Petroleum» նավթագազային ընկերության գրասենյակի մոտ

Հոկտեմբեր 31,2020 23:08

Լոնդոնում հայերն այս անգամ բողոքի ցույց են կազմակերպել միջազգային «British Petroleum» ընկերության գրասենյակի մոտ: Նրանք վանկարկում են՝ «shame on BP»՝ ամոթանք տալով ու պահանջելով դադարեցնել Ադրբեջանին ու ահաբեկիչներին ֆինանսավորել:

Բողոքի ցույցի մասնակիցներն այսպես իրենց դժգոհությունն են հայտնում, որ այս ընկերությունը բիզնես է անում ահաբեկչական երկրի՝ Ադրբեջանի հետ, արդյունահանում է ադրբեջանական նավթը ու ֆինանսավորում Արցախի դեմ պատերազմը:

Նրանք խոստանում են ցույցը շարունակել նաեւ վաղը, մինչեւ ընկերությունը ականջալուր կլինի ու կդադարի ֆինանսավորել ահաբեկչությունը, պատերազմը, խաղաղ բնակիչների ոչնչացումը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031