Թիկունքում նոր կյանքով են պատասխանում թշնամուն։
Այսօր Իջևանի ԲԿ-ում բժիշկ Կորյուն Վարդապետյանի օգնությամբ լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին։
Կինը` Մանեն, որդուն անվանակոչել է Սերյոժա։ Փոքրիկ Սերյոժան արդեն ստացել է իր առաջին նվերները բժշկի և Իջևանի ԲԿ-ի ադմինիստրացիայի կողմից։
Թող մեր նորածինը իր ծննդով խաղաղություն բերի մեր երկրին։
Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք։
ԻՋԵՎԱՆԻ ԲԿ