Հոկտեմբերի 28-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության չորս նախկին նախագահները ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ Արցախում ծավալվող պատերազմի կապակցությամբ իրենց «պատմական համերաշխությունը» հայտնելու համար։
«Հարավային Կովկասում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների առնչությամբ մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին և արտահայտում մեր ցանկությունը՝ որպեսզի հաստատվի անհապաղ հրադադար և վերսկսվեն բանակցությունները՝ ուղղված խաղաղության հասնելուն, ինչպես նաև այս հակամարտության վերջնական լուծմանը», – ասված է Խուլիո Մարիա Սանգինետիի, Լուիս Ալբերտո Լակայե Էռերայի, Տաբարե Վասկեսի և Խոսե Մուխիկայի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ 2019թ․-ի ապրիլին Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը այցելել էր Մոնտեվիդեո, որի շրջանակներում հանդիպել է Ուրուգվայի ներկայիս նախագահ Լուիս Լակայե Պունի հետ, ով այդ ժամանակ դեռ օրենսդիրում էր։
ԱՐՑԱԽԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ