Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ուղղակի շատ գեղեցիկ սարքած «мутиловка» է». Ավետ Գրիգորյանը՝ Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի՝ Մոսկվա նախատեսված այցի եւ Ալեն Սիմոնյանի, Ռուբինյանի արձագանքների մասին

Հոկտեմբեր 31,2020 21:39

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել էր ՌԴ ԱԳՆ խողովակով Պուտինի ասելիքը ավելի պարզ ու հանրամատչելի լեզվով, ինչը իշխանականները ծանր են տարել: Լեւոն Տեր-Պետրոսյանին արձագանքել են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով առաջին նախագահի ամբիցիաների մասին ու վկայակոչելով նրա՝ Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշումը:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԳԽ նախկին պատգամավոր Ավետ Գրիգորյանը հարցին, թե ինչու են իշխանական թեւից այսպես ցավոտ ընկալել առաջին նախագահի դիտարկումը՝ պատասխանեց. «Ֆեյսբուքում ես արձագանքել եմ: Վանոյի խոսքերը հիշեցի՝ ափսոս, էլի եկան գյադաների ժամանակները… եթե ալեն սիմոնյանը (գրառման մեջ դիտավորյալ փոքրատառով է- Հ. Ջ. ) չի հասկացել, որ հիմնադիր Նախագահը մեռած լեզուների մասնագետ չի, այլ մեծություն, որին հասկանալու համար իր ուղեղը հասանելի չի, ուրեմն ինքը գյադայի էլ չի ձգում: Իսկ դու, Ռուբոշ ջան (Ռուբեն Ռուբինյան) շատ փոքր ես, որ քո գրությամբ մեծարգո Նախագահին (սրանից հետո միայն մեծատառով դիմիր Նախագահին) խորհուրդ տաս: Էս ուր հասանք, էս ում ձեռքն ենք տվել խոսելու իրավունքը»:

Ավետ Գրիգորյանը հիշեցրեց, որ ընդամենը վերջերս հիմնադիր նախագահն իր խոսքերից մեկում ասել է. «Այն, ինչ ես ասել եմ, երանի թե սխալված լինեի, խոսքը 97-ի իր հոդվածի եւ ելույթների մասին է: Ասաց՝ երանի թե սխալված լինեի, բայց հիմա հանկարծ չսպասեք, որ ես կարող է ինչ-որ երեսով տամ, ասեմ՝ ա՛յ, որ ասում էի, ինձ չլսեցիք: Դա էլի նախագահի մեծության մասին է խոսում: Իսկ թե նա ինչպիսի մոտեցումներ ունի, պետք է նրան մի անգամ հարցնել, ոչ թե գնահատականներ տալ: Հիմնադիր նախագահը մի քանի անգամ կրկնել է՝ երբ որ հարցը վերաբերում է իմ ժողովրդի, պետության ճակատագրին, ես պատրաստ եմ ցանկացած դուռ թակել: Սա էլ հիշեցնեմ ուղղակի: Իսկ նրանց արձագանքից Կռիլովի առակը հիշեցի՝ «Слон и Моська»:

Ինչպես հայտնի է, ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը որոշել էին մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Սակայն հետո պարզվեց, որ Քոչարյանը կորոնավիրուսով է վարակվել, մեկնել չի կարող, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի այցի հետ կապված Արման Մուսինյանը պարզաբանել էր, որ երբ ժամանակը գա, դրա մասին կխոսեն:

Այս առնչությամբ Ավետ Գրիգորյանն ասաց. «Մոսկվա գնալ-չգնալու պատմության հետ կապված Մուսինյանը շատ լավ պատասխան է տվել: Իմ անձնական կարծիքն այն է, որ դա ուղղակի շատ գեղեցիկ սարքած «мутиловка» է»: Երբ ճշտեցինք՝ ո՞ւմ կողմից սարքած «մուտիլովկա» է՝ Ավետ Գրիգորյանն արձագանքեց. «Պրովոկացիոն հարցեր չտաք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    “Փղերի” ժամանակը սպառված է, արդյունքը զերո:

    «Ստրատեգիական լուզերների» տեղի ունեցող զորաշարժը, թերեւս, կրկեսային երանգ ստանար, եթե չպատահեր պատերազմական պայմաններում: Պատերազմի օրով դա կոչվում է աղբանոցի ինքնաամբողջացում: Պատմության մրրիկը այս պահին խնամքով մեկտեղում է դեղնած թերթոնների խշխշացող կույտը: Միանալ ցանկացողները կարող են հերթագրվել նախաձեռնողական կարգով: (Պ.Դալլաքյան):

    Որպես Հայաստանի քաղաքացի միանում եմ այս կարծիքին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031