Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հավասար կռիվ պետք է լինի՝ եւ օդում, եւ ցամաքում». Արկադի Կարապետյան

Հոկտեմբեր 31,2020 18:07

«100 տոկոսով որեւէ բան չի լինում, որովհետեւ նման համակարգ չկա, բայց հավասար կռիվ պետք է լինի՝ եւ օդում, եւ ցամաքում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

Վերջերս ֆեյսբուքյան տեսաուղերձում, Արկադի Կարապետյանն ահազանգ էր հնչեցրել Շուշիի պաշտպանությունը կազմակերպելու հարցով՝ նաեւ ասելով, որ եթե «օդը փակեն», ապա դիվերսիոն խմբերին հեշտությամբ կարելի է չեզոքացնել: «Օդը փակել» ասելով, Արկադի Կարապետյանն ի նկատի էր ունեցել ԱԹՍ-ների հարվածների չեզոքացումը:

Արկադի Կարապետյանի՝ նաեւ այս հայտարարությունը քննարկման առարկա դարձավ: Հարցազրույցներից մեկում, ՊԲ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այդ առիթով ասաց. «Ոչ փորձագիտական տերմին է իրականում «օդը փակեք»: Ի՞նչ է նշանակում, բանալի չի, որ դնես ու փակես: Աշխարհի ամենահզոր՝ մեկ մետր քառակուսի կիլոմետրի վրա ՀՕՊ-ի ամենահզոր խտությունն Իսրայելում է, բայց տասնյակ ու հարյուրավոր օդային ու հարվածային միջոցներից մեկը կամ երկուսն էլի անցնում է: Չկա նման հասկացողություն: Դա սիրողական ընկալում է եւ ես ցավում եմ, որ որոշ մարդիկ դա շատ են օգտագործում, հանրությունը սկսում է մտածել, որ կա ինչ-որ մի միջոց, որը չի կիրառվում. ինչի՞ դա չի կիրառվում, ինչի՞ չենք ուզում դա անել, այսինչը անում է… ԱԹՍ-ների դեմ պայքարը գլխացավանք է ամբողջ աշխարհի համար, գլխացավանք է ՌԴ զորքի համար Սիրիայում, ԱՄՆ-ի համար՝ Իրաքում եւ Սիրիայում, դա գլխացավանք է Իսրայելի համար: Այն էլ խոսում ենք այնպիսի պետությունների մասին, որոնք որ ունեն հարյուրավոր միջոցներ՝ 10 կմ-ի վրա դրած»:

Արծրուն Հովհաննիսյանը հիշեցնում է, թե մոտ մեկ տարի առաջ Սաուդյան Արաբիան ինչ վնասներ կրեց ԱԹՍ-ների հարվածից, երբ այդ երկրի տարածքում էր տեղակայված աշխարհի լավագույն միջոցներից մեկը ու մեկ հատ չէ, հարյուրավոր՝ հայտնաբերման, խոցման եւ այլն:

«Դրա համար, պետք է անկեղծ լինել եւ ասել, ոչ թե «օդը փակենք», այլ մեզ պետք է բարելավվել հակաօդային պաշտպանությունը, որ ասենք, եթե տասը միջոցից խոցում ենք մեկը, երկուսի, հինգը, խոցենք՝ յոթը, ութը»,- ասում է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով նաեւ, որ զուտ խոցող միջոցն առանձին վերցրած, էֆեկտիվ չէ, քանի որ ՀՕՊ ամեն մի միջոց, որոշակի ժամանակում կարող է խոցել որոշակի քանակությամբ միջոց եւ օդային հարձակում իրականացնողը դա հաշվարկում է ու մի քանի անգամ ավել ուժեր է կենտրոնացնում այդ տեղում, ուստի, նաեւ այդ մասով է խնդիր առաջանում օդուժի եւ հակաօդային պաշտպանության մեջ:

Ինչեւէ, Արկադի Կարապետյանը պնդում է, որ անկախ ամեն ինչից, մենք զուգահեռաբար պետք է փորձենք հավասարակշռել մեր պաշտպանական ուժերը, որպեսզի պայքարի արդյունավետություն լինի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031