Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. Պետք է դիմել տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողություններ իրականացնելու խնդրանքով

Հոկտեմբեր 31,2020 17:38

Հայաստանի Հանրապետության վարչապետի` Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղված նամակի և դրա կապակցությամբ ՌԴ ԱԳՆ արձագանքի վերաբերյալ ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրառում է կատարել.

Երկկողմանի պայմանագրի կետեր նշելով էր պետք դիմել, հա՞։ Եթե Հայաստանն ու Արցախը Ռուսաստանից ակնկալում են հենց այս պահին ռազմական ներկայության տեսքով աջակցություն, ուրեմն պետք է դիմել տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողություններ իրականացնելու խնդրանքով։ Դա է այս պահին միակ լեգիտիմ հնարավորությունը, որը, միգուցե և մեծ դժվարությամբ, սակայն հնարավոր է աշխարհն ընդունի և չխոչընդոտի կամ քիչ խոչընդոտի։

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ այսօր՝ պարզապես նման է «տեսեք՝ մենք դիմեցինք, նրանք էլ ցրեցին» տարբերակին։

Հատուկ, հաշվի առնելով ռազմական դրությունն ու իրավիճակը, չեմ բացում փակագծեր, սակայն փորձում եմ վերջին հուշումն անել իշխանություններին, որոնք, սակայն, չէին կարող չհասկանալ այդ ամենը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031