Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն ավելի կոշտ վերահաստատեց, որ կմիջամտի, եթե ՀՀ-ի հանդեպ լինի ոտնձգություն». պատգամավոր

Հոկտեմբեր 31,2020 17:25

«Ռուսաստանի արձագանքը, ըստ էության, տրամաբանական է եւ արտացոլում է հարաբերությունների խորությունը, որը կա»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակին եւ դրան ուղղված ՌԴ ԱԳՆ արձագանքին՝ ասաց ՀՀ ազգային ժողովի եւ ՌԴ դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր դիմել է ՌԴ նախագահին՝ հաշվի առնելով ՀՀ տարածքի հանդեպ ոտնձգությունները եւ խնդրանքով՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ: ՌԴ ԱԳՆ-ն էլ պատասխանել է՝ Ռուսաստանը Երևանին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն անմիջականորեն Հայաստանի տարածք:

Արման Աբովյանի խոսքով. «Ռուսաստանն ասաց այն, ինչ գրված է պայմանագրում: Եթե դիտարկեք հայկական կողմի նամակը, ապա դրանում նշված չէ՝ ի՞նչ նպատակ, որտե՞ղ եւ ե՞րբ: Հաշվի առնելով այդ ամենը՝ այո, Ռուսաստանը եւս մեկ անգամ եւ ավելի կոշտ վերահաստատեց, որ պատրաստ է եւ անպայման բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով կմիջամտի, եթե ՀՀ-ի հանդեպ լինի ոտնձգություն: Սա շատ կարեւոր է՝ հաշվի առնելով պարբերական հարձակումները ՀՀ տարածքի վրա»:

Իսկ թե ինչու է ՀՀ-ն օգնության համար դիմել ոչ թե ՀԱՊԿ-ին, այլ Ռուսաստանին, Արման Աբովյանը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Ռուսաստանի արձագանքը շատ արագ էր, իսկ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունում են կոնսենսուսի հիման վրա եւ բավականին երկար գործընթացներ են անցնում: Կարծում եմ՝ դա է պատճառը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031