90 տարեկանում կյանքից հեռացել է շոտլանդացի հանրահայտ դերասան Սըր Թոմաս Շոն Քոններին:
Նա հատկապես հայտնի է որպես Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի առաջին դերասան։
Ընդհանուր թվով ստացել է 32 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 15-ի, որոնց թվում.
1 Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում 1988 թվականին «Անձեռմխելիները» ֆիլմում խաղացած դերի համար
3 Ոսկե Գլոբուս
Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի 5 մրցանակ
2 BAFTA կինոմրցանակ և այլն
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում Շոն Քոններիի հերոս Ջեյմս Բոնդը «Բժիշկ Նո» ֆիլմում 3-րդ տեղում է որպես դրական հերոս։
Պետական պարգևներ
Բազմաթիվ պետական պարգևների դափնեկիր է՝ մոտ 15 մրցանակ։ Դրանցից առավել արժեքավորներն են.
1987 – Ֆրանսիայի արվեստի և գրականության պատվո շքանշան
1991 – Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշան
1999 – «Քենեդու անվան Կենտորնի Շքանշան» (Kennedy Center Award). ԱՄՆ, Վաշինգտոն
2000 – «Սըր», ասպետական կոչում, շնորհվել է թագուհի Էլիզաբեթ II-ի կողմից։ Արարողությունը կայացել է 2000 թվականի հուլիսի 5-ին Էդինբուրգում[15]
2001 – Ուիլյամ Վոլոսի անվան մրցանակ (William Wallace Award), շնորհվել է ԱՄՆ-ի շոտլանդական ֆոնդի կողմից Շոտլանդիայի պատմության և երկրի հանրահայտության մեջ ունեցած ավանդի համար