Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի պատասխանն ինձ զարմացրեց». Բորիս Նավասարդյան

Հոկտեմբեր 31,2020 14:34

«Ռուսաստանի պատասխանը, ճիշտն ասած, ինձ զարմացրեց»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ից ստացված պատասխանին, այսպիսի կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նա նշեց՝ զարմացած է այն առումով, որ ՌԴ-ի պատասխանը հնչեց ԱԳՆ-ի կողմից, բայց ի վերջո դիմողը ոչ թե ՀՀ ԱԳՆ-ն էր, այլ ՀՀ վարչապետը: Բորիս Նավասադյանն այս առիթով նաև նշեց. «Ճիշտն ասած՝ ակնկալում էի ոչ այդքան արագ պատասխան: Էլի անորոշ պատասխան էի ակնկալում, բայց մոտավորապես այն բովանդակության, որ մենք պատրաստ ենք այդ թեմայով սկսել խորհրդակցություններ, այսինքն՝ այն, ինչ նախատեսված է երկկողմանի համաձայնագրով»: Ըստ Բորիս Նավասարդյանի՝ այս պատասխանը նշանակում է՝ Ռուսաստանը ֆորմալ առումով գոնե որևէ այլ մասնակցություն այս հակամարտության մեջ, քան պայմանավորված է իր կարգավիճակով որպես միջնորդ, չի իրականացնելու «գոնե մոտակա օրերին»:

Ոչ ֆորմալ համագործակցության առումով, որը, Բորիս Նավասարդյանի համոզմամբ, տեղի է ունենում այս օրերին, ամեն դեպքում շարունակվելու է, և ակնհայտ է, որ այս իրավիճակում ամենագործուն քայլերը գոնե հիմա իրականացնում է միայն Ռուսաստանը. «Բոլոր մնացած ձևաչափերով՝ լինի Մինսկի խմբի համանախագահներ, լինի ԱՄՆ, լինի Իրան, մենք որևէ իրատեսական և իրավիճակին համարժեք քայլեր իրենց արդյունավետությամբ չենք տեսնում»:

Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը կդիմեր Ռուսաստանին վաղ թե ուշ, շատ հեշտ էր կանխատեսելը, քանի որ մենք արդեն լսել էինք Արայիկ Հարությունյանի դիմումը Վլադիմիր Պուտինին, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինքը կողմնակից է ռուս խաղաղապահների մուտքին հակամարտության գոտի: Այնպես որ, սա արդեն այն քայլն էր, որը հետևողականորեն պետք է լիներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Հանրության ԲՈԼՈՐ շերտերը, մեկտեղելով տեղեկատվական փշրանքները, աշխատում են ինչ-ինչ եզրակացություններ կամ կանխատեսումներ անել: Սակայն դադարել եմ մեծ տեղ հատկացնել մակերեսի վրա գտնվող այս կարգի “փաստերին”, դիմումներին և պատասխաններին, որովհետև այս ամենը փաթեթավորումն է այն ամենի, ինչը մեր աչքերից և միգուցե պատկերացումներից նույնիսկ շատ հեռու է:

    Փաշինյանը դիմեց, որովհետև շրջանառության մեջ է մի կարծիք, որ ռուսը չի օգնում, քանի դեռ չեն դիմել – պատասխանը ազգովի ստացանք: Իսկ նոր շահարկումների առարկա դարձաց այն փաստը, որ պատասխանել է ԱԳՆ-ն, ցանկացողները կարող են մեկնաբանել ըստ ճաշակի, ինչը և անում են, նույնիկ առաջին նախագահը իջավ իր պատվանդամից: Ռուսը արել է, անում է և կանի այն, ինչը բխում է իր շահերից ՄԻԱՅՆ:

    Երեկ լսեցի հարգարժան Արամ Աբրահամյանի ճեպազրույցը ռուսաստանցի, հայ ծագումով հայտնի գործիչ Ս. Բաղդասարովի հետ, որը բաց տեքստով խորհուրդ տվեց՝ հաշվի նստել իրականության հետ և Արցախով, Հայաստանով և Բելառուսով մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Ռուսի ուզածը սա է, որին ներսից օգնողներ կան և ովքեր են նրանք, դժվար չէ կռահել: Հետո ի՞նչ, որ պատասխանեց ԱԳՆ-ն, ժամանակին Պուտինի շնորհավորանքներն էլ որևէ ազդեցություն չունեցան այստեղ, Պուտինի, Մակրոնի, Թրամփի հորդորներն էլ Էրդողանի և Ալիևի համար մի դրամի արժեք չունեցան և այդպես շարունակ… Այս նամակները և դիմումները միտված են հասաևակ մահկանածուի մոտ պատրանքներ ստեղծելու համար, իսկ իրականում ցինիկ առ-և-տուր է ՝ կտա՞ս-կտամ: Պարզապես մենք այլևս տալու բան չունենք, ինչ որ ունեինք արդեն տված է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031