Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկմանը

Հոկտեմբեր 31,2020 13:05

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկմանը, եթե հակամարտության գոտում իրավիճակը չբարելավվի: Այս մասին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Չեմ կարող բացառել, որ եթե իրավիճակը վատթարանա, Խորհուրդը կարող է վերադառնալ այդ խնդրին և նորից քննարկել այն: Իսկ ինչ ձևաչափով՝ դեռ կորոշենք», – ասել է Նեբենզյան ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Անվտանգության խորհուրդը նախատեսում է այս թեմայով բաց նիստ անցկացնել:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը երկու անգամ քննարկել էր Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը փակ ձևաչափով՝ առանց Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցության:
Նեբենզյան հույս է հայտնել, որ հակամարտության կողմերը կկատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները, առաջին հերթին կհաստատեն հրադադար, որից հետո պետք է սկսվի քաղաքական գործընթացը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031