Ռուսաստանի արտգործնախարարությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումին։ Այս մասին համապատասխան հայտարարությունը տեղադրված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին օգնության խորհրդակցություններ սկսելու կապակցությամբ դիմումի կապակցությամբ հաստատում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է Հայաստանի Հանրապետության նկատմամաբ դաշնակցային պարտականություններին, այդ թվում նրանց, որոնք բխում են 1997թ․ օգոստոսի 29-ին կնքած Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջեւ բարեկամության, փոխգործակցության և փոխօգնության մասին պայմանագրից։
Այդ պայմանագրի որոշ հոդվածներով նախատեսվում է զինված հարձակման սպառնալիք առաջանալու կամ ագրեսիայի ակտի դեպքում կոնկրետ գործողություններ ձեռնարկել միմյանց տարածքները պաշտպանելու համար։
Այդ պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը Երևանին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն անմիջականորեն Հայաստանի տարածք»,- ասված է հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
ԱԳՆ-ից ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը, թուլացնել լարվածությունը և վերադառնալ առարկայական բանակցություններին։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ