Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի դատապարտյալի խափանման միջոցը փոխվել է՝ ռազմաճակատ գնալու նկատառումով․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 31,2020 10:55

Մենք քանիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ մեծ թվով դատապարտյալներ ցանկություն էին հայտնել մեկնել առաջնագիծ՝ պատերազմի մեջ գտնվող իրենց հայրենիքին օգնելու, սակայն մերժում էին ստացել, նրանց արդարադատության նախարարությունից ասել էին, թե իրավասու չեն ազատ արձակելու նրանց։ Եվ ահա՝ նախօրեին դատախազությունից մեզ փոխանցել էին․ «12 դատապարտյալի խափանման միջոցը փոխվել է՝ ռազմաճակատ գնալու նկատառումով: Չորս դատապարտյալ էլ վաղաժամկետ պայմանականով է ազատվել՝ կրկին այդ նկատառումով: Խիստ անհատական մոտեցում է ցուցաբերվում՝ խնդրի նրբությունը հաշվի առնելով»։

«Հանուն ազատության» նախաձեռնող խմբի անդամ, «Վարդաշեն» ՔԿՀ-ի բաց ռեժիմի դատապարտյալ, ներկայումս արձակուրդի մեջ գտնվող Բաբկեն Ղարդյանը, որը տեղյակ է այս պրոցեսից, մեզ հետ զրույցում ասաց․ «Նրանց, որոնց ազատել են՝ հիմնականում պայմանականով, բայց կոնկրետ դեպք կա, որ ասել են՝ մի ամիս արձակուրդ տանք, գնացեք, կռվեք, մարդիկ համաձայնել են ու սպասում են, որ գնան»։

– Կոնկրետ քանիսի՞ն է նման առաջարկ եղել։

– Ես կարող եմ միայն «Վարդաշեն» ՔԿՀ-ինն ասեմ․ մի քանի հոգու առաջարկել են, 4 հոգու ես գիտեմ, որ համաձայնել են։

– Այսինքն՝ գնան կռվեն եւ ետ վերադառնան կալանավայր։

– Այո։

– Ում թույլ են տվել գնալ, ի՞նչ մեղադրանքով են դատապարտված։

– Ճիշտն ասած, չգիտեմ, մեկը, կարծեմ, սպանություն է, 9 տարի նստած է։

– Ցմահներից կա՞ն դիմում ներկայացրածներ։

– Այո, կան։ Խոսակցություն կա, որ ցմահների դիմումն էլ կբավարարվի, բայց դեռ հստակ չգիտենք, իրենք էլ երեւի հստակ չգիտեն։

 

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031