Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը փնտրում է կազմակերպություն, որը կիրականացնի դաստիարակների վերապատրաստման հետ կապված աշխատանքներ

Հոկտեմբեր 31,2020 10:44

Վաղ մանկության զարգացման (ՎՄԶ) Կովիդ-19-ի արձագանքման ծրագիր

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը փնտրում է կազմակերպություն, որը կիրականացնի դաստիարակների վերապատրաստման հետ կապված աշխատանքներ։ Մասնավորապես, կազմակերպությունն իրականացնելու է նախադպրոցական հաստատությունների վերապատրաստում՝ հիմնվելով գնահատված կարիքների և մշակված վերապատրաստման մոդուլի նախագծի վրա։

Վերապատրաստման նպատակն է՝ զարգացնել նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների հմտություններն ու կարողությունները, բարձրացնել դժվարությունների և ճգնաժամերի մասով նրանց իրազեկությունը և պատրաստվածությունը, որպեսզի վերջիններս կարողանան աջակցություն տրամադրել երեխաներին և ծնողներին։

Մասնավորապես, վերապատրաստման առանցքային բաղադրիչները լինելու են կորոնավիրուսի պայմաններում նախադպրոցական հաստատությունների վերաբացմանն ու աշխատանքին ուղղված կոնկրետ քայլերը, նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների հետ աշխատելու կոնկրետ պայմանները և ծնողների հետ աշխատելու կոնկրետ պահանջները։ Վերապատրաստման ծրագիրը կզարգացնի նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների կարողություններն ու հմտությունները՝ նրանց իրազեկությունն ու պատրաստվածությունը բարձրացնելու, երեխաներին ու ծնողներին օժանդակություն տրամադրելու և ստացիոնար ծառայությունների բացակայության պայմաններում հեռավար ուսուցման հմտությունները զարգացնելու նպատակով։

Այս աշխատանքների նպատակն է՝ բարելավել կրթության համակարգի պատրաստվածությունը, արձագանքման և վերականգնման կարողությունը՝ միաժամանակ մեծացնելով ապահով և գործուն կրթության հասանելիությունը և ապահովելով նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների և աշխատակիցների ֆիզիկական և հոգեկան առողջությունն ու ապահովությունը։

Առաջադրանքը նախատեսում է՝ 1. նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների և օժանդակ կադրերի վերապատրաստման իրականացում՝ դասընթացավարների ընտրություն, նրանց վերապատրաստում՝ մոդուլներն արդյունավետ կերպով մատուցելու նպատակով, և դասընթացավարների գնահատում մոդուլի վերջում 2. արդյունքների, վերլուծության ներկայացում, քննարկում և միջամտության արդյունքում ձևավորված առաջարկություններ։

Կազմակերպությունը պետք է պատրաստի աշխատանքի արդյունքները, վերլուծությունն ու առաջարկությունները ներկայացնող վերջնական հաշվետվություն, որը կներառի նաև Համաշխարհային բանկի թիմի կարծիքները, ինչպես նաև պետք է անցկացնի արդյունքների ներկայացման աշխատաժողով՝ բոլոր կողմերի մասնակցությամբ։

Հայտերը պետք է անգլերեն լեզվով ներկայացվեն մինչև նոյեմբերի 10-ը, էլեկտրոնային տարբերակով՝ Համաշխարհային բանկի խմբի eConsultant2 համակարգով:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031