Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիայից հայերը Հայաստան են վերադառնում երկրում առկա բարդ տնտեսական վիճակի, ճգնաժամի պատճառով. «Ժամանակ»

Հոկտեմբեր 31,2020 09:40

Մեկ օրում՝ հոկտեմբերի 28-ին, Թուրքիայից Հայաստան է վերադարձել Թուրքիայում բնակվող ՀՀ 142 քաղաքացի: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը։

«Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ճիշտ է, պատերազմական իրավիճակով պայմանավորված Թուրքիայում բավականին սրվել են հակահայկական տրամադրությունները, սակայն Թուրքիայից հայերը Հայաստան են վերադառնում ոչ թե դրա պատճառով, այլ երկրում առկա բարդ տնտեսական վիճակի, ճգնաժամի պատճառով:

«Այո, 142 քաղաքացի երեկ առավոտյան արդեն հատել են Հայաստանի սահմանը, եկել են Հայաստան։ Պատերազմի այս օրերին Թուրքիայում շատ սրված է հայատյացությունը, բոլոր հեռուստաալիքներով, լրատվամիջոցներով հայատյացություն է քարոզվում, հայերը դրանից շատ են ազդվում։ Հատկապես նրանք, ովքեր կեցության իրավունք չունեն, բայց այդ 142 հոգու վերադարձի պատճառը ավելի շատ տնտեսական ճգնաժամն է։ Նրանք գործազուրկ էին դարձել, անգործության էին մատնվել։ Հետևաբար գլխավոր գործոնը նախևառաջ տնտեսական է»,- ասաց Էստուկյանը՝ հավելելով, որ Թուրքիայում այս պահին շատ լուրջ տնտեսական ճգնաժամ է, թուրքական լիրան շատ լուրջ անկում է գրանցել, և մարդիկ պարզապես տնտեսական դժվարությունների են մատնվել։

Հայերն էլ Թուրքիայում տարբեր աշխատանքներով են զբաղվում, առևտրով և այլ գործունեություն են ծավալում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031