Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու անգամ բավականին հստակ ձեւով ներկայացրեց իր երկրի դիրքորոշումն ընթացիկ պատերազմի վերաբերյալ: Երկու անգամ էլ նա սկսեց հայերի դեմ բռնություններից, որոնք պատճառ դարձան, որ հայկական կողմը սկսեց զինվել եւ կռվել:
Պարզ է, որ այդ մակարդակի ղեկավարները ոչ մի բան պատահաբար չեն ասում՝ դրանով, կարծում եմ, Պուտինը ակնարկում է, որ Արցախի հայաթափում թույլ չի տա: Իհարկե, ՌԴ նախագահի նման մոտեցումը «հայամետության» հետ կապ չունի՝ պարզապես թուրք-ադրբեջանական սցենարով խնդրի լուծումը կնշանակի Ռուսաստանի լուրջ աշխարհաքաղաքական պարտություն Հարավային Կովկասում: Մյուս կողմից՝ Պուտինը խոսել է նախկին ԼՂԻՄ-ը շրջապատող 5+2 շրջանների՝ Ադրբեջանին հանձնելու մասին, որը նույնպես, ինչպես հասկանում եք, այդ պահին նրա մտքով անցած իմպրովիզացիա չէր՝ դրա մասին խոսվում է առնվազն 2007 թվականից («Մադրիդյան սկզբունքներ»):
Անկախ նրանից, որ այդ խոսակցությունները մեզ դուր չեն գալիս, որ մենք դա անընդունելի ենք համարում, այդպիսին է Ռուսաստանի դիրքորոշումը:
Պուտինն ասում է նաեւ, որ առաջին հերթին պետք է կանգնեցնել պատերազմը, արյունահեղությունը եւ այդ համատեքստում հիշատակում է նաեւ Թուրքիան (որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ)՝ ըստ ամենայնի հասկանալով, որ առանց Թուրքիայի համաձայնության այս անգամ չի հաջողվի հրադադար հաստատել: Հնչում են խաղաղապահների մասին առաջարկները, բայց այս հարցում որեւէ հստակություն չկա՝ արդյոք դա այժմ հնարավոր է եւ եթե այո, ապա որտեղ են նրանք տեղակայվելու, որ երկրի (երկրների) խաղաղապահներ են լինելու: Արդյո՞ք Ադրբեջանը կհամաձայնի բացառապես ռուսաստանցի խաղաղապահների տարբերակին:
Միացյալ նահանգների եւ Ֆրանսիայի դիրքորոշումն ավելի անորոշ է: Եթե մի կողմ թողնենք «լիրիկան»՝ հայերի նկատմամբ որոշակի համակրանքի դրսեւորումները, ապա այդ երկրները նույնպես կարծում են, որ խնդիրը պետք է կարգավորվի «մադրիդատիպ» սկզբունքների հիման վրա: Նրանք նույնպես կարծում են, որ պատերազմը պետք է կանգնեցնել, բայց, ի տարբերություն Ռուսաստանի, որեւէ լծակ չունեն Արցախի հայաթափումը կանխելու համար:
Կարդացեք նաև
Այդպիսին է իրողությունը: Դիվանագետներն, իհարկե, պետք է բանակցեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Բայց ենթադրել, որ այս պատերազմում որեւէ երկիր «մեր կողմից է»՝ անթույլատրելի միամտություն է: Առավել մերժելի է ձեռները ծնկներին խփելն ու «աշխարհի անարդարությունից» բողոքելը: 100 տարի առաջ բողոքեցինք, դրանից ոչ մի լավ բան չստացվեց:
Մնում է հայկական բոլոր ուժերը հավաքելը, ատամները սեղմելը եւ կռվելը: Աշխարհը կընդունի այն «բնագծերը», որոնք մենք ենք նվաճել՝ ոչ ավելի, ոչ պակաս:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Քորոնավիրուսիը պատվաստանիւթը երբ որ սկսեն սրսկել, Սփիւռքից նշանակալից քանակով -յաւելեալ- հայեր կը հասնին Հայաստան/Արցախ, ամէն մէկը իր առաւելագոյն չափով – եւ աւելի՛ով- մասնակցելու համար մեր համահայկական, համազգային, Սրբազան Պայքարին: Որու ոչ առաջին, ոչ ալ վերջին հանգրուանն է, ինչ որ տեղի է ունենում այս պահին: Բոլորս ալ լաւ գիտենք, որ սրա անունը՝ Յարատե՛ւ Պայքար է:
Աւելի յստակ եւ գործնական՝ երբ որ պատուաստանիւթը ստանանք մենք, դուրսը, դուրսի հայերս, առաջ իսկ որ դա տրամադրելի դառնայ Հայաստանում, գալիս ենք, մարմնապէս: Եւ իսկապէ՛ս որ շատ աւելի մեծ թիւով կը հասնինք այդտեղ:
Խօսում ենք մի քանի ամիսի մասին… Աստուծոյ Կամքով, Սուրբ Ծնունդին, կամ անկէ քիչ ետք…
Այդ հրէշներուն կրակոցներից պատճառով չէ որ, տակաւին, մարմնապէս չենք գալիս ձեր մօտ, աւելի մեծ թիւով – բայց մեր ջահելները արդէն այդտեղ են արդէն, լաւ գիտէք, մի քանիսն ել արդէն զոհուեցան… – : Բայց աւելի մեծ տարիքովներուն համար, համաճարակը, խնդիր է:
Մինչ այդ սակայն, «դրսից», անում ենք ամէն ինչ որ կարելի է, այդ ալ շատ լաւ գիտէք – գարշելի թշնամին ալ, շատ լաւ գիտէ… – :
Մեզի համար պարտութիւնը, պարզապէս՝ նիւթէ դուրս է: Մենք երբեք չենք պարտուիր: Եթէ ոչ, հիմա գոյութիւն չէինք ունենար:
Յ.Գ. Խօսքս անշուշտ ոչ-ռազմական աջակցութեան համար մարդուժի մասին է: Թիկունքի ջանքերին, աշխատանքներին համար: Մինչ այդ, քաղաքական գործունէութենէն զատ, դուրսից ուղարկում ենք որպէս նիւթական օժանդակութիւն, ինչ որ կարող ենք (եւ որ նոյնիսկ կարող չենք, քանզի այստեղ ալ ութը ամիսներէ ի վեր տնտեսութիւնը անդամալուծուած է, եւ այժմ թեւակոխում ենք համաճարակի «երկրորդ ալիքը», ամէն տեսակէտից աւելի վատ պայմաններու մէջ… )
Այո, կրկին հաստատվում է այն միտքը, որ մեր հայրենիքը, հայի ինքնությունն ու գենը պաշտպանելը կախված է առաջին հերթին մեզանից։ Մենք պետք է ազգային ամբողջ ներուժը՝ հոգևոր, մտավոր, նյութական, քաղաքական, ռազմական միատեղենք։ Միայն այդպես, ուժեղ լինելով, հանուն Արցախի այս պարտադրված պատերազմում, հաղթելու ենք։