Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

Հոկտեմբեր 31,2020 07:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի մամուլի հաղորդագրությունը

Ժնեւ, 30 հոկտեմբերի 2020թ․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հրապարակել են հետեւյալ հայտարարությունը

Հոկտեմբերի 30-ին Ժնեւում համանախագահները առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրանք նաեւ խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի եւ ԿԽՄԿ-ի նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Համանախագահները կրկին կողմերին կոչ են արել ամբողջությամբ կատարել Մոսկվայի հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն ստանձնած եւ հոկտեմբերի 17-ին Փարիզի հետ եւ հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում վերահաստատված պարտավորությունները՝ ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը:

Հրադադարի կամ այլ պարտավորությունների իրականացմանը զուգահեռ ու առանց դրանց վնասելու կողմերը պայմանավորվել են հրատապ կարգով ձեռնարկել մի շարք քայլեր, այդ թվում․

✅միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն դիտավորությամբ չթիրախավորել քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները,

✅ակտիվորեն մասնակցել ռազմի դաշտում աճյունների նախապատրաստման եւ փոխանակման իրականացմանը՝ ԿԽՄԿ-ին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տրամադրելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ,

✅մեկ շաբաթվա ընթացքում ԿԽՄԿ-ին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տրամադրել ռազմագերիների ցուցակը՝ հասանելիության ապահովման եւ հետագա փոխանակման նպատակներով,

✅հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետին համապատասխան գրավոր ներկայացնել հրադադարի ստուգահավաստման հնարավոր մեխանիզմների հետ կապված մեկնաբանություններ եւ հարցեր:

 

Հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետին համապատասխան կողմերը մտքերի բաց եւ առարկայական փոխանակում են ունեցել՝ ուղղված համապարփակ կարգավորման առանցքային տարրերի շուրջ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցմանը։

 

Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատել կողմերի հետ՝ գտնելու հակամարտության խաղաղ կարգավորման ուղի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031