Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համար սահմանված պարտադիր շեմի վերանայման մի քանի տարբերակներ են քննարկվում. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 31,2020 09:00

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տնտեսական բլոկի պատգամավորներն ու կառավարության մի շարք անդամներ քննարկումեր են սկսել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համար սահմանված պարտադիր 1000 դրամների շեմը վերանայելու հարցով։

Պարտադիր շեմի վերանայման մի քանի տարբերակներ են քննարկվում՝ ընդհուպ 1000 դրամը 2 կամ երեք հազար դարձնելու վերաբերյալ: Քննարկումներին մասնակցած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ ակնհայտ է, որ պատերազմական իրավիճակում՝ հաշվի առնելով զոհերի եւ վիրավորների թիվը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի վրա ճնշումը մեծ է լինելու։

«Պատահական չէ, որ նույն հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը կարեւորում է, որ բացի պարտադիր կոմպոնենտից նաեւ հավելյալ աջակցության միջոցներ լինեն։ Որովհետեւ ակնհայտ է, որ պատերազմական իրավիճակում տեղի ունեցող դժբախտ դեպքերը մեծ ճնշում են առաջացնելու»,- նշեց պատգամավորը։

Մանրամասնելով քննարկումները՝ Մանուկյանն ասաց. «Տարբեր մարդիկ տարբեր մոտեցումներ կարող են առաջարկել վերանայելու հարցում։ Խնդրի գիտակցումն ու լուծումների առումով պատրաստակամությունը կառավարությունում առկա է։ Այստեղ ռեսուրսների եւ լուծումների բազմություն կա, որը ներկա պահին քննարկվում է։ Ամենամոտ ժամանակահատվածում այս առումով հստակություն կմտցվի»։

Հարցին՝ ի՞նչ տարբերակներ են քննարկվում, նա պատասխանեց. «Կան բազում մոդելավորման, տվյալների հստակեցման եւ դրանց հնարավոր բեռի գնահատականներ։ Քանի որ խնդիրը առկա է, կարելի է քննարկել ֆիքսված մոտեցումը՝ օրինակ 1000 դրամը 2 կամ 3 հազար դրամ դարձնելու մեխանիզմները։ Կարող ենք որոշակի պրոգրեսիվություն հաղորդել։ Այսինքն՝ այն սուբյեկտները, ովքեր ավելի բարձր աշխատավարձ են ստանում՝ ավելի շատ չափով աջակցեն»։

Պատգամավորը նշեց, որ նաեւ կարելի է խոսել կոորպորատիվ մշակույթը խթանելու մասին, այսինքն՝ բիզնեսը իր աշխատողների քանակով լրացուցիչ 1000-ական դրամներ փոխանցի ամեն ամիս հիմնադրամին։

«Կարող ենք խոսել տարատեսակ այլ մեխանիզմների միջոցով խնդիրը լուծելու մասին։ Օրինակ՝ հատուկ լոտոներ թողարկել, որի շահույթը կփոխանցվի հիմնադրամին ու նաեւ մարդիկ որոշակի հնարավորություն կունենան։ Կարող ենք խոսել ՀԴՄ-ից կամ շրջանառությունից ֆիքսված տոկոսներ փոխանցելու մասին»,- ասաց նա։

Մանուկյանի խոսքով՝ սրանք բոլորը հնարավորություններ են։ Նա այս առումով մի հանգամանք է կարեւորում. «Մենք այս պահին խոսում ենք օրվա հրամայական դարձած հարցի մասին, որը լուծման կարիք ունի։ Բայց այնուհանդերձ՝ գլոբալ առումով, մեր հիմնական ռազմավարությունը եւ մեր ռեսուրսների մոբիլիզացիան պետք է լինի կանխարգելող միջոցառումների իրականացումը, այսինքն որպեսզի մենք կանխարգելենք, որ նման դժբախտ դեպքեր չլինեն»։

 

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031