Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, լուծում է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ աշխարհաքաղաքական խնդիրներ։ Թուրքիայի վարած քաղաքականությունը լուրջ մարտահրավեր է աշխարհին, որի նպատակը նոր աշխարհաքաղաքական իրականության հաստատումն է։
«Թուրքիան հայտ է ներկայացնում նաեւ մեր տարածաշրջանում կենսական շահեր ունեցող Ռուսաստանին՝ փորձելով նախաձեռնել այնպիսի գործընթացներ, որոնք կարող են ուժային հավասարակշռության որոշակի փոփոխություններ արձանագրել։ Այդ կերպ Թուրքիան նպատակ ունի լիարժեքորեն ներգրավվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին ոչ որպես զուտ սահմանակից երկիր, այլ որպես առաջատար սուբյեկտ, ով Ադրբեջանի միջոցով սեփական դիրքերն է ամրապնդում եւ տարածաշրջանում Ռուսաստանի հետ հարաբերվում է հավասարը հավասարի։
Այս ամենը աշխարհակարգի փոփոխության տարրեր են, որոնք կարող են դրսեւորվել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ համաշխարհային մակարդակում»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրուցում նշեց ԵՊՀ Քաղաքական ինստիտուտներ եւ գործընթացներ ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում